«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Էլ ի՞նչ է անելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի խափանել Եպիսկոպոսաց ժողովը՝ լինի դա Հայաստանում, թե Ավստրիայում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Մայր Աթոռը։ Հիշեցնենք, Հայաստանում մեկ անգամ Եպիսկոպոսաց ժողովը խափանվել էր գործող իշխանությունների քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ Դրանից հետո Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովն Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Ժողովը խափանելու կամ գոնե այն Հայաստանում անցկացնելու համար Փաշինյանի հանձնարարությամբ ընդհուպ քրեական վարույթ է հարուցվել վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ, բոլորի համար բացակայելու արգելք կիրառվել, որպեսզի թույլ չտրվի նրանց մասնակցությունը։

Ներկայում Մայր Աթոռում դեռևս շարունակվում են քննարկումները՝ արդյոք ամեն կերպ ժողովը իրականացնել Ավստրիայում, թե, ամեն դեպքում, Հայաստանում։ Ընդ որում, եթե, ի վերջո, որոշվի, որ նույնիսկ այս պայմաններում պետք է ժողովն անցկացնել Ավստրիայում, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս սցենարի դեպքում ևս Փաշինյանը նոր սադրանք է մտածել։ Ի մասնավորի, որոշել են Ավստրիա գործուղել Փաշինյանի կողմն անցած տիրադավ եպիսկոպոսներին, որոնք տեղում շոու կկազմակերպեն, սադրանքներ կհրահրեն Ժողովը խափանելու նպատակով։ Ավելի վաղ Փաշինյանին միացած մեկ տասնյակ տիրադավ եպիսկոպոսներից միայն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանն էր հայտարարել, որ մասնակցելու է Սանկտ Փյոլթընում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։ Փաշինյանը մտադիր է ևս երեք եպիսկոպոսի ուղարկել Ավստրիա՝ կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանին, Նավասարդ Կճոյանին և Առաքել Քարամյանին, հստակ հանձնարարություններով ու «ինստրուկտաժով», թե ինչպես պետք է նրանք իրենց պահեն Ավստրիայում և ինչեր պիտի անեն Ժողովը խափանելու համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ որոշվել է, որ այդ անձանց հետ հատուկ ծառայությունների աշխատակիցների ու քպականների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների են ուղարկելու, որպեսզի տեղում պաշտպանեն իրենց տիրադավներին։

Թերթի տեղեկություններով, օրերս Փաշինյանն ինքը իր մոտ է հավաքել Հայաստանում գտնվող տիրադավ եպիսկոպոսներին և քահանաներին, հանձնարարել ավելի ակտիվ լինել, հարցազրույցներ տալ տարբեր իշխանական լրատվամիջոցների, վարկաբեկել և հեղինակազրկել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Իսկ այդ հոգևորականներն էլ իշխանության կոմպրոմատների ճնշման ներքո ստիպված են եղել գլխահակ լսել Փաշինյանին ու կատարել նրա հրահանգները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան