Արտակարգ վայրէջք բանուկ ճանապարհին (Տեսանյութ)
ՄիջազգայինՄիաշարժիչ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Գեյնսվիլ քաղաքի բանում ճանապարհին։
Hawker Beechcraft BE-36-ի օդաչուն և ուղևորը չեն տուժել վթարի հետևանքով, ըստ տեղական լրատվամիջոցների։ «Մենք կորցրել ենք շարժիչը Գեյնսվիլից թռիչքի ժամանակ... Մենք փորձել ենք վերադառնալ սավառնելով՝ հետևելով հրահանգներին։ Բայց հասկացանք, որ չենք հասնի..., ուստի վայրէջք կատարեցինք ճանապարհին», - պատմում է օդաչուն։
Ոստիկանության աշխատակիցը նշել է, որ ինքնաթիռը «չի բախվել որևէ սյան կամ էլեկտրահաղորդման գծի, միայն երեք մեքենայի»։ Երկու վարորդներ հոսպիտալացվել են «թեթև վնասվածքներով»։

