Նանան ոչ միայն երգում է, այլեւ... (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Ինչպես հոլիվուդյան ֆիլմերում հաճախ ֆիլմի հերոսին կամ հերոսուհուն փոխարինում է կասկադյորը` դժվար ու վտանգավոր հնարքներ կատարելու համար, պարզվում է` նույնը կարող է լինել նաեւ շոուբիզնեսյան տեսահոլովակներում: Սակայն, այս դեպքում կասկադյորը ոչ թե վտանգաշատ գործողություններ է կատարում, այլ, օրինակ, կարող է պարել երգչի կամ երգչուհու փոխարեն, մինչդեռ տեսահոլովակում հանրությունը կտեսնի, որ իբր պարում է նույն ինքը` իր սիրելի երգիչը կամ երգչուհին: Հենց այս տրամաբանությամբ էլ երկար ժամանակ սոցցանցերում քննարկվում էր, թե երգչուհի ՆԱՆԱՆ, ով հաճախ հայտնվում է սկանդալների կիզակետում, իր տեսահոլովակներում ոչ թե ինքն է պարում, այլ այսպես ասած, Նանայի դերակատարը: Բամբասանքի մակարդակի չիջնելով` «Իրավունքը» փորձեց պարզել, թե ինչպիսի՞ հնարք է գործադրում իր տեսահոլովակներում հանրության կողմից ամենաքննարկված երգչուհիներից մեկը: Արի ու տես, որ փաստերն ավելի աղաղակող էին, քան Նանային քարկոծողների դիտարկումները:

Իրականում Նանան բավական երկար ժամանակ է անցկացնում պարապմունքների վրա եւ այս մասին խոսում է ոչ միայն ստորեւ տեղադրված տեսանյութը, այլեւ մեզ հետ զրույցում փաստեց նաեւ երգչուհու պարուսույցը` հեռուստանախագծերից, տարբեր տեսահոլովակներից ու գովազդային վահանակներից հայտնի պարող ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ.

- Ասեմ, որ ինձ էլ անընդհատ հարցնում են` իրո՞ք Նանան է պարում տեսահոլովակներում, թե` ուրիշ մարդ: Կարող եմ ասել, որ այսպիսի արձագանքներն ինձ նույնիսկ ուրախացնում են, որովհետեւ սա նշանակում է, որ նա այնքանով է արդարացրել սպասելիքները, որ նույնիսկ շատերը չեն հատավում, թե կարող է երգչուհին այդպես պարել:

- Որքանո՞վ է հեշտ կամ դժվար Նանայի հետ աշխատել պարահրապարակում:

- Նանան բացի նրանից, որ շատ լավ երգչուհի է, նաեւ շատ լավ ընկեր է ու իր հետ ցանկացած աշխատանք անցնում է ընկերական միջավայրում ու կատակների ներքո: Պետք է ընդգծեմ, որ նա ընդունակ երգչուհի է, ավելին` շատ ընդունակ: Ուղղակի, հոգնելուց հետո մի քիչ ծուլանում է: (ժպտում է Ն.Մ.-ն, - հեղինակ)

- Երգարվեստում Նանայի հաջողությունների մասին բոլորս գիտենք, իսկ որքանո՞վ է նա հաջողակ պարարվեստում:

- Ցանկացած ասպարեզում կարեւորը  ցանկությունն է ու գործադրված ջանքերը:  Իսկ Նանան շատ աշխատասեր է, նույնիսկ երբ զգում եմ, որ նրա ծանրաբեռնվածությունը շատ է եւ ասում եմ` մի երկու օր, մի արի եւ հանգստացի, պնդում է, թե ավելի լավ է պարապենք: Բայց դե ես զգում եմ, որ մեկ-մեկ նրան հանգիստ է պետք:

- Ընդհանրապես ի՞նչ կասեք մերօրյա երգչուհիների պարային հմտությունների մասին: Կարողանո՞ւմ են նրանք իրենց տեսահոլովակներում հավասարվել այնպիսի երգչուհիների, ինչպիսիք Շակիրան է, Բիոնսեն,  Լոպեսը կամ Սփիրսը:

- Չգիտեմ ինչքանով ում մոտ կստացվի, բայց մեր երգչուհիները այսօր մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի իրենք իրենց տեսահոլովակներում կարողանան ե՛ւ երգել, ե՛ւ պարել: Շատ ուրախ եմ, որ ունենք այսօր այնպիսի օպերատորական եւ ռեժիսորական կազմ, որոնց շնորհիվ մեր տեսահոլովակները չեն զիջում արտասահմանյաններին: Նույնիսկ կարող եմ ասել, որ արտերկրից ժամանում են, որպեսզի Հայաստանում նկարահանեն տեսահոլովակներ, որովհետեւ այստեղ որակը շատ լավն է եւ համեմատած արտերկրի հետ` գներն էլ մատչելի:

- Հաճա՞խ են Ձեզ մոտ պարային հմտություններ ձեռք բերում մեր երգիչ-երգչուհիները, թե՞ Նանան բացառություն է:

- Իմ աշխատանքը երգիչ-երգչուհիների հետ եղել է տեսահոլովակների հետ կապված: Անձամբ ինքս հիմա ժամանակի եւ գործնականի բերումով չունեմ խմբեր, որտեղ կարող են պարապել: Շատերն են ամեն օր գրում, զանգում, ցանկանում, որպեսզի գան պարապելու ինձ մոտ, բայց չզլանալով` նրանց ուղարկում եմ իմ լավ ընկերների մոտ, որովհետեւ հիմա ազատ ժամեր շատ քիչ ունեմ:

Իսկ թե ինչպե՞ս է անցնում Նանայի պարապմունքները Նարեկ Մարտիրոսյանի մոտ, դիտե՛ք տեսանյութում.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում