Խոշոր ավտովթար Սյունիքում
ՊատահարԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։

