Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ–ի մոտ են
ՆերքաղաքականՆրանք բողոքի ակցիա են անում՝ պահանջելով թույլ տալ ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցին։
«Էս ամբողջ ժողովուրդն ուզում է իմանալ՝ ով է մեղավորը, տենց մարդ չկա էս երկրում, որ չուզեր իմանալ։ Սա հանրությանը հետաքրքրող թեմա է, չի կարելի այն վերցնել, արխիվացնել ու ժողովրդին ասել՝ չունենք ձեզ ասելու։ Դուք տարել եք մեր երեխեքին մարտի դաշտ, մարտը չեք կառավարել, աֆիցերների կեսը փախել է, բա դրա պատասխանը ո՞վ պետք է տա»,- լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած համարվող զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։
Նրանք նույն հարցով դեկտեմբերի 29-ին դիմում են ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անունով, սակայն մինչև այսօր արձագանք չկա։

