ԱՄՆ-ն եւ Ուկրաինան քննարկել են ՌԴ-ի հետ մինչև մարտ համաձայնագիր կնքելու ժամանակացույց. Reuters
ՄիջազգայինՈւկրաինան և Միացյալ Նահանգները քննարկել են Ռուսաստանի հետ մինչև մարտ ամիս համաձայնագրի նախագծի ժամանակացույցը։ Այս մասին հայտնում է Reuters -ը` հղում անելով աղբյուրներին:
Լրատվամիջոցը հաղորդել է, որ ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները քննարկել են ժամանակացույց, որը նախատեսում է Ռուսաստանի հետ համաձայնագրի նախագծի պատրաստում մինչև 2026 թվականի մարտ ամիսը։
Պաշտոնյաները պարզաբանել են, որ ժամանակացույցը ներառում է նաև Ուկրաինայում հանրաքվեի անցկացումը՝ մայիսին կայանալիք ընտրությունների հետ մեկտեղ։

