Ֆիդանը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
ՆերքաղաքականԹուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնել էն ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և երկկողմ համագործակցությունը։ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին, փետրվարի 6-ին Բաքու է այցելել Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։
Այցի ընթացքում նա բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ։

