Եթե ողջ ընդդիմությունը միախմբվի, մենք կարող ենք մեր կամքը թելադրել. Իզաբելլա Աբգարյան

Ներքաղաքական

Եթե ողջ ընդդիմությունը միախմբվի, մենք կարող ենք մեր կամքը թելադրել. Իզաբելլա ԱԱբգարյան

Լրացավ տրանսպորտի թանկացման մեկ տարին եւ քաղաքացիները, կարծես թե, հարմարվելով թանկացման հետ` շարունակում են իրենց բնականոն կյանքը: Սակայն, ոչ մի կերպ չենք մոռանում այն շրջանը, երբ նոր էր թանկացել տրանսպորտի ուղեվարձը եւ ինչպես էին ընդդիմադիր ավագանու անդամները՝ «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից, կոչ անում քաղաքացիներին ընդվզման եւ բոյկոտի: Անշուշտ, քաղաքացիների մի մասը միացավ բոյկոտին եւ չվճարեց 150 դրամ ուղեվարձը, ինչի հետեւանքով տուգանվեց: Իսկ թե ինչ եղավ քաղաքացու տուգանքը, բոյկոտն ու ընդվզումը մեկ տարի անց, «Իրավունք»-ը պարզեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻՑ:

— Լրացավ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մեկ տարին եւ այդպես էլ ընդդիմությունը չունեցավ իր պայքարի արդյունքը: Քաղաքացին կրկին մնաց միայնակ իր հոգսով եւ թանկացած ուղեվարձով: Ստացվում է, որ ընդդիմությունն էլ համակերպվեց այդ մտքի հե՞տ:

— Մենք շատ լավ գիտենք, որ իշխանությունները թանկացումն արեցին՝ ի հեճուկս ընդդիմության կարծիքի: Մեր բոլոր ջանքերը՝ ուղեվարձը պահպանել 100 դրամ, չստացվեց: Մենք, ցավոք, ունենք իշխանություն, որը բնավ կառուցողական քննարկումների եւ զիջումների պատրաստ չէ: Փոխարենը տեսնում ենք, որ իրենք հիմնական խնդիր են դրել չվճարողներին տուգանելու, դրա համար նաեւ ավելացվեց հսկիչների թիվը:

Այս առումով, կարծում եմ՝ անիմաստ է իրենց հետ քննարկում ունենալ եւ նախորդ նիստին, ես ինքս առաջարկ եմ արել ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը՝ հույս ունենալով, որ կլինի արձագանք՝ նոր տրանսպորտային փաթեթներ կազմելու եւ նոր տրամաբանության: Եթե ողջ ընդդիմությունը միախմբվի, մենք կարող ենք մեր կամքը թելադրել: Սակայն, արձագանք առանձնապես չտեսա:

— Ստացվում է, որ քաղաքացուն կրկին մենակ թողեցին, սակայն այս անգամ ընդդիմության ներկայացուցիչները: Սկզվում կոչ արեցին բոյկոտի, չվճարելու, սակայն բոյկոտի հետեւանքով քաղաքացին ունեցավ վարչական տուգանք: Ի՞նչ արեց ընդդիմությունը նույն այդ քաղաքացու համար. ոչինչ՝ թողեց միայնակ: Սրան ի՞նչ կասեք:

— Կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է հստակ ուղերձ հղեր եւ զգուշացներ: Քանի որ չստացվեց մեր նախագծերը, ապա ընդդիմությունը որեւէ կերպ չի կարող միջամտել տուգանքների հարցում: Ես ինքս էլ բոյկոտող քաղաքացի եմ, ով տրասպորտից է օգտվում: Բայց, տուգանքների ներմուծման հետ միասին, սկսեցի, բնականաբար, վճարել: Նույնիսկ ավելի շուտ սկսեցի վճարել, երբ հասկացա, որ բոյկոտը տապալվել է: Պետք է ընդունենք, որ մենք չունեցանք բոյկոտողների այն թիվը, որը կարող էր ստիպել վերանայել արժեքը:

Մենք մեր խմբակցությունով, դեմ ենք չվճարող քաղաքացուն, մենք կողմ էինք 100 դրամը թողնելուն, բայց, ամեն դեպքում, վճարել պետք է, որպեսզի այդ հոգեբանությունը մարդկանց մոտ չառաջանար՝ առանց վճարելու ծառայությունից օգտվելու: Բայց իշխանությունն այդ տարբերակին խիստ դեմ էր եւ լավ հիշում ենք, թե ինչպես էին վարորդները վիճում, ու հետ վերադարձնում այդ 100 դրամանոցները: Տպավորություն էր, թե նրանք նախընտրում էին, որ մարդիկ ընդհանրապես չվճարեին, քան 100 դրամանոց դնեին: Այսօր ունենք չվճարող քաղաքացիներ՝ դպրոցականներ, տարեցներ:

— Չե՞ք կարծում, որ դա ոչ թե բոյկոտի արդյունք է, այլ գումար չունենալու: Կամ այդպես ավելի հարմար է : Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ ընդդիմությունն այս հարցում լիովին ձախողվել է:

— Ընդդիմությունը հաջողեց մեկ հարցում՝ 300 դրամը դարձնել 150 դրամ: Սկզբում իշխանությունն ասում էր, որ նման բան չի լինելու, սակայն այդ հարցում ճնշումն ու ստորագրահավաքները տվեցին իրենց արդյունքը: Սակայն, 150 դրամից հետո՝ կոտրվեց մարդկանց մոտ այդ բողոքի ալիքը, քանի որ պարզվեց, որ մի մասը կարող է 150 դրամ վճարել: Իսկ եթե դու չունես մեծ տոկոս չվճարողների, ապա բոյկոտը դառնում է անիմաստ: Այդ մեկ ամիսը՝ բոյկոտի ամենաակտիվ ժամանակահատվածում, մենք տեսանք, թե մարդկանց քանի տոկոսն էր մասնակցում: Երբ արդեն տուգանքները հայտարարեցին, բոյկոտողների մեծ մասը դադարեցրեց բոյկոտը:

— Տիկին Աբգարյան, չեք կարծո՞ւմ, որ այդ 300 դրամ ասվածը հայտարարվում էր, որ սահուն 150 դրամի անցնեն ու ներկայացնեն այն՝ իբրեւ մեծ զիջում:

— Տեսեք, իրենք սկզբում թվեր էին ներկայացնում, թե ինչու 300 դրամ պետք է լինի: Այնպես չէ, որ իրենք չէին պայքարում այդ 300-ի համար: Մենք մշտապես ունեցել ենք այդ խնդիրը, թե՝ ի՞նչ 300 դրամ:

— Ամեն դեպքում, փաստենք, որ մեկ տարի անց ընդդիմությունն այս հարցում էլ ոչինչ չկարողացավ անել…

— Իմ միակ հույսն այն է, որ պետք է իշխանափոխություն լինի: Եթե 2026 թվականի ընտրությունների արդյունքում լինի իշխանափոխություն, ապա պարզ է, որ Երեւանի քաղաքապետը չի մնալու նույնը: Մենք նորից կգնանք ընտրությունների:

Ներկայիս տարբերակով ես լուծում չեմ տեսնում, որովհետեւ մարդիկ չեն ուզում այլ  քննարկումներ: ՔՊ-ն համարում է, որ ամենամեծ զիջումը, որ իրենք կարող էին անել, դա ուղեվարձը 300 ի փոխարեն՝ 150 դրամ դարձնելն էր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում