Գեներալ Ալեքսեևի կինը պատմել է, թե ինչպես է ամուսինը կարողացել փրկվել մարդասպանից
ՄիջազգայինԳեներալ Ալեքսեևի կինը պատմել է ամուսնում վիճակի մասին, ու թե ինչպես է նա կարողացել փրկվել մարդասպանից
Գեներալի գիտակցությունը տեղն է, նա խոսում է, չնայած նրա վերքերը, իհարկե, ծանր են։ Երկու փամփուշտ մտել են որովայնի, իսկ մեկը՝ ոտքի մեջ։ Հակառակ հաղորդագրությունների, կրծքավանդակի վերքեր չեն եղել։ Բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել։ Մարդասպանը ակնհայտորեն պատրաստ չէր այն մարտն, որը հին դեսանտայինը կարողացավ պարտադրել նրան։
Ռյազանի օդադեսանտային դպրոցի շրջանավարտ եւ երկարամյա դեսանտային գեներալը անմիջապես հասկացել է, թե ինչ է կատարվում։ Նեղ վերելակի նախասրահում նա անմիջապես մոտեցել է մարդասպանին և խանգարել նրան` բարձրացնել ատրճանակը գլխի մակարդակին։ Ոտքի վերքը ցույց են տալիս, որ Ստեպանովիչը բռնել է զենքը պահող ձեռքը։ Նա նույնիսկ կարողացել է մարդասպանին քարշ տալ։ Այս արձագանքը փրկել է գեներալի կյանքը։ Բացի այդ, նրա կինը ժամանակին վրա է հասել եւ կարողացել է ամրակապել ոտքը ձեռքի տակ եղածով` կանգնեցնելով արյունահոսությունը։
«Հենց որ նա հնարավորություն ունենա, նա կպատասխանի բոլոր նրանց, ովքեր նրան գրում են»,- ասում է գեներալի կինը։
Ի դեպ, ռուս իրավապահները ներկայացրել են որոշ կադրեր, թե ինչպես են հանցագործները մտել դեպքի վայր, հետո հեռացել` ձյան մեջ նետելով ատրճակակը (Տեսանյութում):

