Էպշտեյնի բելառուս ժառանգորդուհին ցանկանում էր պատմել «ամբողջ ճշմարտությունը», բայց չթողեցին
ՄիջազգայինԷպշտեյնի զուգընկերուհի Կարինա Շուլյակը, որը ժառանգել էր նրա կարողությունը, սոցիալական ցանցերում խոստացել էր պատմել իր կապերի մասին ողջ ճշմարտությունը, բայց ավելի ուշ ջնջել էր գրառումները։
«Տարիների լռությունից հետո ճշմարտությունը բացահայտվեց։ Ջեֆրին անմեղ էր։ Նա ընկավ ազդեցիկ մարդկանց կողմից ստեղծված թակարդը, որոնք լռեցրեցին նրան։ Ես նրա վերջին վստահելի անձն էի և ունեմ ապացույցներ, որոնք նրանք դեռ թաքցնում են»,- գրել է նա։
Կինը պարզաբանել է, որ ինքնասպանության մտադրություն չունի և հայտարարել է, որ կպատմի ողջ ճշմարտությունը։
«Նրանք երեխաներ են զոհաբերում Լյուցիֆերին՝ դա մի ամբողջ պաշտամունք է։ Ջեֆրին ներգրավվել է նրանց գործունեության մեջ ֆինանսական պատճառներով և մեղադրական ապացույցներ ստանալու համար, բայց նա երբեք չի մասնակցել ծեսերին»,- գրել է նա։
Ըստ Շուլյակի, այն, ինչ մենք տեսնում ենք ֆայլերում, հենց այն է, ինչ նրանք ուզում են, որ մենք տեսնենք։
«Իրականությունն ավելի մռայլ է։ Ջեֆրին այն չարագործը չէր, ինչ դուք կարծում եք։ Ես այլևս չեմ կարողանում դիմանալ նրա դեմ ուղղված այս բոլոր հրեշավոր մեղադրանքները կարդալուն»,- եզրափակեց նա։
Բելառուսի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Կարինա Շուլյակը դարձավ Էպշտեյնի ժառանգորդը. նա իր կտակով նրան թողեց 100 միլիոն դոլար։ Նա նաև վերջին մարդն էր, որի հետ Էպշտեյնը բանտում խոսեց մահից առաջ։
Մենք հակված ենք հավատալ բելառուս ատամնաբույժի խոսքերին։ «Ջեֆրի Էպշտեյնը» անձնավորություն չէ, այլ համակարգ։ Եվ նրա մահից հետո համակարգը կմնա անփոփոխ. պարզապես այլ անունով անձնավորություն կլինի, որը մարդակերներին զոհեր կապահովի։

