«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Սպորտ

Վերջերս ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած Խառը մենամարտերի Upnext Fighting 30 մրցաշարում, Ռիոյի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Մոսկվայում բնակվող ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երկարատև դադարից հետո իր առաջին հաղթանակը տոնեց։ 66,5 կգ քաշային կարգում Հարությունյանը մենամարտեց ամերիկացի Շեյն Տորեսի հետ ու հաղթեց վաղաժամ մրցավարների միաձայն որոշմամբ։

Մենամարտը կանգնեցվեց չորրորդ ռաունդում։ Հաղթանակից հետո ՄԻՀՐԱՆԸ այսպես է մեկնաբանել. «Շատ բարդ մենամարտ էր։ Հակառակորդս բավականին ուժեղ էր։ Ինձ այս հաղթանակը բարդ տրվեց, քանի որ ես երկար ժամանակ չէի մենամարտել, չէի մարզվում, ոչինչ չէի անում, մարզում էի երեխաներին, որոշեցի վերադառնալ և նորից պայքարել։ Այս հաղթանակի համար շնորհակալ եմ իմ թիմին, մարզիչներին, իմ մենեջերին մենամարտի հնարավորություն տալու համար»։

Նշենք, որ Օլիմպիական փոխչեմպիոնը օկտագոնում հաղթանակը նշեց իր 1-ամյա որդու հետ միասին։ Հարությունյանը օկտագոնից բացակայում էր շուրջ 2 տարի։ Նախորդ մենամարտը տեղի էր ունեցել 2023-ի օգոստոսի 22-ին կրկին Լոս Անջելեսում, որտեղ Միհրանը վաղաժամ, հենց մենամարտի առաջին ռաունդում հաղթել էր ԱՄՆ ներկայացնող «Տարզան» մականվամբ 40-ամյա Դավիդ Դուգլասին։ 37-ամյա Միհրան Հարությունյանը MMA -ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ և կրել 1 պարտություն։ 2015-ին 4 մարզիկների ու մարզչական անձնակազմով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ելույթ է ունեցել Բաքվում Եվրոպական առաջին խաղերում, որտեղ Միհրանը զբաղեցրել է երկրորդ տեղը չեմպիոնի տիտղոսի նվաճման համար պայքարում զիջելով ռուս ըմբիշին։ Բաքվի մրցաշարից վերադարձած մեր հավաքականի պատվիրակությանը դիմավորեցին հերոսների պես։ Միհրանը Ռիո դե Ժանեյրոյում 2016-ին կայացած ՕԽ-ի ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ 2018-ից սկսել է զբաղվել խառը մենամարտերով։ Նույն 2018 թվականի մայիսին ՌԴ Ռոստով քաղաքում կայացած FIGHT Night Global մրցաշարում հաղթել է Ալի Յուսուֆին, իսկ նույն թվականի դեկտեմբերին կայացած «Վոլգայի» մրցաշարում պարտության է մատնել Եվգենի Պերեպելինինին։ Միհրանը մենամարտերի ժամանակ հանդես է գալիս «Մաեստրո» մականվամբ։ Հատկանշական է, որ Միհրանը կամավորագրվել և մասնակցել է 2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմին, մասնավորապես Շուշիի և հարակից տարածքների համար մղվող թեժ մարտերին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան