ՌԴ ԱԴԾ-ն ներկայացրել է գեներալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի իրականացնողներին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌԴ ԱԴԾ-ն պաշտոնապես հաստատել է Հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի հեղինակի ձերբակալության փաստը Դուբայում։
ԱՄԷ-ից գործընկերները օգնություն են ցուցաբերել։ Հանցագործը հանձնվել է Ռուսաստանին (Տեսանյութում)։ Նա Ռուսաստանի քաղաքացի Լյուբոմիր Կորբան է, պարզաբանել է ԱԴԾ-ն։
Հաստատվել է, որ հանցագործի հանցակիցներն են եղել ռուսներ Վիկտոր Վասինը և Զինաիդա Սերեբրիցկայան։ Տղամարդը ձերբակալվել է Մոսկվայում, իսկ կինը փախել է Ուկրաինա։ Գեներալ-լեյտենանտ Ալեքսեևի դեմ մահափորձի կազմակերպիչներին բացահայտելու աշխատանքները շարունակվում են։

