Դոլարի դարաշրջանը, որպես խնայողությունների «անվտանգ ամրոցի», ավարտվում է. The Economist
ՄիջազգայինԴոլարի դարաշրջանը, որպես խնայողությունների «անվտանգ ամրոցի», կարծես, ավարտվում է: Այս կարծիքին է The Economist-ը, որի տերերը, չմոռանանք, սեփականատիրական լուրջ դիրքեր ունեն դոլարի տպագրության բիզնեսում:
«Անկում ապրող դոլարի դարաշրջանը» համապատասխան վերնագրով հոդվածում վերլուծաբանները հաշվարկել են, որ դոլարը անցյալ տարվա հունվարից ի վեր նվազել է մոտ 10%-ով այլ համաշխարհային արժույթների նկատմամբ: Հրատարակության եզրակացությունն այն է, որ ամերիկյան արժույթն այսօր շատ ավելի ռիսկային է, քան վերջին տասնամյակներում: Դա գիտակցում են ներդրողները` ավելի ու ավելի հետ քաշվելով դոլարից, դրանով ավելի ու ավելի խորացնելով անկումը:

