«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Արցախ» ստեղծագործությունը միշտ էլ խերով է եղել. Արա Գեւորգյան

Մշակութային

«ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՍ, ԷԼ ԱՎԵԼԻ Է ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ` «ԱՐՑԱԽՍ» ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ Է ՀՆՉՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ»

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն կրկին հիստերիայի մեջ է եւ իր բողոքն է հայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի եւ Կարինա Ակոպովայի կողմից իրենց մրցութային ծրագրում կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտական ​​ստեղծագործության օգտագործման կապակցությամբ։ 

Հիստերիան դեռ բավական չէ, մի հատ էլ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել հայ մարզիկների դեմ Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ պատճառաբանելով, թե «Արցախ» անվանումն արտացոլում է, իբր, Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ Հայաստանի կողմից իրականացվող անօրինական եւ անջատողական քաղաքականության գաղափարախոսական էությունը, որն այն վարել է տարիներ շարունակ։

Նկատենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը մշտապես ջղաձգումների մեջ է գցել թշնամի պետությանը եւ անգամ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին դեռ 2007 թվականին է ներողություն խնդրել հեղինակից՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի միջոցով երգի հեղինակային իրավունքների մասով դատական գործը պարտվելուց հետո:

Վերադառնալով 25-րդ օլիմպիական ձմեռային խաղերին՝ պետք է նշել, որ կոմպոզիտոր Արա Գեւորգյանը պաշտոնապես թույլատրել է, որպեսզի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինն ու Կարինա Ակոպովան ելույթ ունենան «Արցախ» ստեղծագործության ներքո։ «Իրավունք»-ն այս մասին զրուցել է նրա հետ:

— Պարոն Գեւորգյան, կրկին Ադրբեջանը ընկել է հիստերիայի մեջ՝ լսելով «Արցախ» բառն ու համանուն ստեղծագործությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանեմ դա, սակայն այս անգամ գոնե կարող եմ հպարտությունս էլ ավելի բազմապատկել, քանի որ «Արցախ» ստեղծագործությունս չորրորդ անգամն է հնչում Օլիմպիական խաղերում: Մինչ սա, նման բողոքներ չեն եղել: Այս անգամ բողոքում են, սակայն, էլ չեն ասում, դա իրենց երաժշտությունն է: Գոնե այս մասով, Փառք Աստծո համոզվեցին, որ այդ երաժշտությունը պատկանում է ինձ, հեղինակային իրավունքները պահպանված են Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանում եւ քանի որ այդքան իմ պայքարելուց հետո կարողացա համոզել եւ ապացուցել, որ դա իմ սեփական երաժշտությունն է, գոնե այդ հարցում լավ է՝ չեն ասում, որ իրենցից ենք գողացել:

Այսօր ասում են, թե՝ այդ «անջատողականների» երաժշտությունը լավ կլինի չօգտագործեն: Սակայն, կարծում եմ, իրենց ասածին Օլիմպիական կոմիտեն ոչ մի ընթացք չի տա, որովհետեւ մեր գեղասահորդները՝ Նիկիտա Ռախմանինը եւ Կարինա Ակոպովան, ինձանից վերցրել են թույլատվություն, եւ ես սիրով տվել եմ այն՝ գրավոր կերպով, որն էլ ներկայացրել եմ Օլիմպիական կոմիտեին, եւ գեղասահորդներն արդեն մարզումներն անցկացնում են այդ ստեղծագործության ներքո:

Եթե, օրինակ, ՄՕԿ-ն արգելք հանդիսանար այդ բողոքից հետո, ապա թույլ չէր տա, որ մարզիկները մարզվեին այդ ստեղծագործության տակ: Տա Աստված, որ մեր գեղասահորդները մասնակցեն եւ պատվով դուրս գան: «Արցախ» ստեղծագործությունը միշտ էլ խերով է եղել: Պետք չի երաժշտությունը կապել որեւէ քաղաքականության հետ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան