Ուկրաինան դեռ նման ծանր իրողության չէր բախվել
ՄիջազգայինՈւկրաինան դեռ նման ծանր իրողության չէր բախվել: Այն է, այսօրվա ռուսական հարվածները թեեւ խոցեցին ուկրաինական եւս երեք ՋԷԿ, սակայն ամենամեծ վդանգտ դա չէր: Ռուսները խոցեցին ուկրաինական էներգետիկայի հիմնական ենթակայանները, որոնց ստանում եւ բաշխում էին ինչպես Եվրոպայից եկող, այնպես էլ Կիեւի վերահսկողության տակ գտնվող ատոմակայանների արտադրած էլեկտրականությունը:
Բացատրենք. ատոմակայանը չի կարող աշխատել, եթե արտադրած էլեկտրաէներգիան չի սպառվում: Արդյունքում, ուկրաինական կողմը պաշտոնապես հաստատեց. «Կառավարության կողմից վերահսկվող տարածքում գտնվող բոլոր ատոմակայանները ստիպված են եղել անջատվել»։
Նաեւ Կիևի ՀՕՊ ուժերը հայտնել են` «Գրեթե ամեն ինչ կրկին խոցվել է»։
Այդպիսով, Ուկրաինան մնում է այն չնչին ներմուծման եւ ներքին դեռ չխոցված արտադրող ռեսուրսների հույսին: Այն է` երկիրն ապրում է էլեկտրաէներգիայի աղետալի պակաս, և դեռ չասած ջեռուցման մասին։
Կտեսնենք, թե ինչ կլինի հետո։

