Իրանը ԱՄՆ-ին անհարմար ընտրության առաջ է կանգնեցրել. երկու վատ տարբերակ
ՄիջազգայինՕմանում ԱՄՆ-Իրան բանակցությունները ձախողվել են։ Թեհրանը մտադիր չէ հրաժարվել իր խաղաղ միջուկային էներգիայի, հրթիռային ծրագրից կամ իր տարածաշրջանային դաշնակիցներից՝ պատրաստ լինելով ԱՄՆ-ի հետ քննարկել միայն միջուկային զենք չստեղծելու, ըստ այդմ, ուրանը մինչեւ որոշակի սահման հարստացնելու պարտավորության հարցը։ Սա հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ընդ որում, միջազգային իրավունքի տեսանկյունից Իրանի դիրքորոշումն անխոցելի է. ցանկացած երկիր իրավասու է ուրան հարստացնել, եթե նպատակը միջուկային զենքը չէ:
Այս իրավիճակը լուրջ փաստի առաջ է կանգնեցրել Թրամփին: Չկարողացան ուժի սպառնալիքով Իրանին իրեցն կամքը պարտադրել, եւ այժմ ամերիկացիները ստիպված կլինեն կամ Իսրայելի հետ միասին ռազմական արշավ սկսել Իրանի դեմ, կամ նահանջել։
Ամերիկացիներն ունեն ավիակիրների խումբ, ավելի քան 450 «Տոմահավկ» թևավոր հրթիռներով հրթիռակիրներ և զգալի օդային ուժ տարածաշրջանում։ Միայն թե Թրամփը պետք է քերթի արջին, որը դեռ ամենեւին էլ սպանված չէ, ավելին` պատրաստ է դիմադրել կատաղորեն:
Այս իրավիճակն ամերիկացիներին պարտադրում է ընտրել երկու տարբերակներից մեկը։
Երկուսն էլ վատ են։ Նահանջը այդքան գումար ծախսելուց և այդքան շատ սպառնալիքներ հնչեցնելուց հետո կնշանակեր դեմքը կորցնել։ Բայց եթե հարձակում սկսեն, իրանական ռեժիմը չի տապալվի։ Դրա համար անհրաժեշտ կլինի երկու միլիոն զինվոր։ Քանի որ Իրանն ամենեւին էլ Վենեսուելան չէ, եւ Չինաստանը եւ Ռուսաստանը վերջին շաբաթներին կարողացել են էլ ավելի ամրապնդել նրա ռազմական մեքենան: Այսինքն, անգամ հաղթական պատերազմի դեպքում ԱՄՆ-ն զգալի կորուստներ կկրի։ Մինչդեռ, հարցումների համաձայն, ամերիկացիների մեկ երրորդից պակասն է կողմ Իրանի հետ պատերազմին, իսկ կեսը՝ դեմ։

