Էս աստիճան պարա՞պ եք․ Աննա Հակոբյանը՝ գիրք կարդալու շուրջ աղմուկի մասին

Ներքաղաքական

Ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումը՝ առանց խմբագրման։

«Բոլոր կրթված-զարգացած իմ ընկերներին, ովքեր ոչ միայն մի հատիկ «քաղցր» բառ չեն ասում հօգուտ գիրք կարդալու արշավի, դեռ մի բան էլ «կուլտուրական հակաարշավ» են տանում, խնդրում եմ կարդալ ստորև բերված տեքստը, որի հեղինակին չեմ նշում, որովհետև ինքը հավաքական կերպար է, և գիտակցել, որ դուք նրա հետ մեկ թիմի անդամ եք, պարզապես ձեր փաստարկներն ու մոտիվացիաներն են տարբեր։

«Գիրք կարդալը իհարկե լավ բան է։

Բայց մարդ ինչքան անջատված ու անհաղորդ պիտի լինի էս կյանքից՝ ասեմ ավելին 4 երեխու մեր լինի՝ երկրի դարդ ու ցավը թողած ու ասի հասցնում եմ շաբաթը մի հատ գիրք կարդամ։

Ըստ Աննա հակոբյանի, Երևանից մինչև Աբու-Դաբի թռչեցինք մի հատ գիրք կարդացի։

Սիրելի՜ 4 երեխա կամ 3 երեխա ունեցող Հայ կանայք դու հասցնում եք՞ գիրք կարդալ։

Ձեր տան առօրյան, աշխատանքը՝ կենցաղային խնդիրները, երեխեքը և մնացած գործերը թողնում են? գիրք կարդալ։

Էս աստիճան պարապ ու անտարբեր?

Չէ սրանց մեջ դաժե հայ կնոջ կերպար չկա։

Սրանց նեռվերն անջատածա։

Մարդկային բնազդը։

Տեսնես Չաուշևսկու կինն էլ էր հասցնում գիրք կարդալ»։

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացած սիրելի՛ հայրենակիցներ, ձեր թիվը հասնում է 15 հազարի, և ես այսօր ձեր ակտիվ աջակցության կարիքն ունեմ։

Իմ ոչ մի նախաձեռնություն և արշավ այսքան մեծ դիմադրության չի արժանացել և այսքան դժվար ընթացք չի ունեցել, որքան «մեկ ամիս = կարդացած մեկ գիրք» արշավը։ Ակնկալում եմ ձեր օգնությունը հենց այսօր և հենց այս հարցում։ Դետեկտիվ, սիրավեպ, պոեզիա, ֆենթզի…կարևոր չէ` ինչ. ընտրե՛ք մեկն ու միացե՛ք արշավին` հրապարակելով ընթերցանության ընթացքն ու ավարտը։

Իսկ եթե, ըստ մեր պայմանավորվածության` յուրաքանչյուրս ևս տասը հոգու «վարակի», ապա ակտիվ և դեմոնստրատիվ ընթերցողների թիվը կհասնի 150 հազարի, հետո՝ 300 հազարի, հետո` 500 հազարի, հետո` մեկ միլիոնի, հետո` 2 միլիոնի, հետո` 2 միլիոն 500 հազարի։ Իսկ հետո…հետո երկրի դարդուցավով տառապողները կշարունակեն տառապել, որովհետև դա կմնա առավելագույնը, որ նրանք կարող են անել։ Եթե իհարկե հանկարծ իրենք էլ վերջում չվճռեն միանալ արշավին։

Տգիտության հետ կոմպրոմիս չկա։

Հ.Գ. Տեսանյութում Սուրբ Ղազար կղզու վանքում մեծ օրհնության արժանացա, երբ ինձ թույլատրեցին իմ մեկ հատիկ վարդը խոնարհել Մեծն Մխիթար Սեբաստացու գերեզմանին։ Այդ պահին, երբ հասել էի այնտեղ և այդքան մոտ էի նրան, ուսուցչից խնդրում էի իմաստություն փոխանցել ինձ, մեզ` ժողովրդիս։

Հիմա մոտ ենք այն բանին, որ հանդերձյալ կյանքում հանդիպելով նրան դիմեմ.

-Վարդապե՛տ, քեզանից իմաստություն էի խնդրում։

Իսկ նա պատասխանի.

-Աղջի՛կս, ես/մենք ճանապարհը ցույց տվեցինք, այդ դուք տարվեցիք փառասիրությամբ և ջանք չդրեցիք»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում