Սարոյան Արմանը կեղծ և խայտառակ հայտարարություն է արել. Տեր Մաղաքիա

Թեմա
«Օրեր առաջ Սարոյան Արմանը (նախկին Գևորգ եպիսկոպոս) կեղծ և խայտառակ հայտարարություն է արել։ Իբրև թե Գարեգին Բ Կաթողիկոսը կասկածի տակ է դրել Հայոց Եկեղեցու դավանաբանական ինքնությունը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կանոնադրության մեջ ավելացնելով Ուղղափառ եզրութը։
 
Վերջինս իր մոլորեցնող հայտարարութամբ փորձում է Հայոց Հայրապետին կապել ռուսական ազդեցության հետ։ Ըստ Արմանի` Վեհափառն այս կերպ մեր Սուրբ Եկեղեցին գաղտնի միացրել կամ ձուլել է Ռուս Եկեղեցուն։ Սա սուտ է և կեղծիք, որը տեղավորվում եկեղեցու դեմ արշավի շրջանակներում։ Արման Սարոյանը կարող է դիմել դատարան, որը իր մոտ լավ է ստացվում՝ Հայ Եկեղեցու դավանական ինքնությունն ու անկախությունը իբրև թե վերականգնելու համար։
 
Հայ Եկեղեցին ուղղափառ եկեղեցի է։ Ավելին չխորանալու դավանաբանական հարցերի մեջ՝ մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառությունը հաստատելու համար, միայն բավարար է նշել Սուրբ Պատարագի ընթացքում 4-անգամ հիշատակվող մեր եպիսկոպոսների ուղղափառ լինելու հանգամանքը։ Սակայն մեր ուղղափառությունը ռուս կամ հույն եկեղեցիներից տարբերվում է։ Վերջիններիս հետ Հայ Առաքելական Եկեղեցին չունի կանոնական հարաբերություններ և հաղորդական միություն։
Հայ Եկեղեցին դասվում է հին արևելյան (ոչ քաղկեդոնական՝ ղպտի, ասորի, եթովպեական, հնդիկ-մալանկար) ուղղափառ եկեղեցիների շարքը։ Հետևաբար ո՛չ մի խնդիր չկա, որ մեր Եկեղեցու պաշտոնական անվանը սփյուռքում ավելացվել է ուղղափառ եզրույթը։
 
Իմիջիայլոց, Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցի անվանումը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև սփյուռքի մեր շատ գաղթոoջախներում է ընդունված։ Եվ ուղղափառ կամ օրթոդոքս եզրույթը Գարեգին Բ Կաթողիկոսից դեռ շատ առաջ է մտել գործածության մեջ։ Ուղղափառ բառի ավելացումն Առաքելական մեր Սուրբ եկեղեցուն երբեք էլ չի նշանակում դավանաբանական ինքնության կորուստ, առավել ևս ձուլում՝ ինչը խեղաթյուրված ներկայացնում է նախկին Գևորգ եպիսկոպոսը։
 
«Եթե մեկը այլ բան ուսուցանի և չանսա այն վարդապետությանը, որը աստվածպաշտության համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է և բռնված է հակառակության խոսքերով, որոնցից առաջ են գալիս նախանձ, հայհոյություն և խարդախություն» (Պողոս Առաքյալ):
 
«Վայ՜ նրան, ումից կգա գայթակղությունը» (Տեր Հիսուս):
 
Աստված պահապան Վեհափառ Հայրապետին և մեր Նվիրապետական կարգին», - գրել է Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում