Ռուսական հրթիռները խոշոր վնաս են հասցրել Արեւմտյան ուկրաինայում ամենամեծ ՋԷԿ-ին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսների գիշային հարձակման հիմնական թիրախներից մեկը Իվանո-Ֆրանկովսկի մարզում գտնվող Բուրշտինի ջերմաէլեկտրակայանն էր, որն ամենախոշորն է Արեւմտյան Ուկրաինայում։ Հարվածներ են հասցրել «Գերան» անօդաչուները և «Կալիբր» հրթիռները։ Ուկրաինական ռեսուրսները հայտնում են խոշոր վնասների մասին:
Տեղական լրատվամիջոցները նաև հաղորդել են Վիննիցայի մարզում գտնվող Լադիժինի ջերմաէլեկտրակայանի և Լվովի մարզում գտնվող Զախիդնուկրայնսկա ենթակայանի վրա հարվածների շարքի մասին։
Կիևի մարզի Յագոտին քաղաքում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Պորոշենկոյի «Ռոշեն» ընկերությանը պատկանող պահեստում: Սա ընկերության երկրորդ օբյեկտն է, որը հարված է հասցվել մեկ ամսվա ընթացքում։
Վաղ առավոտյան պայթյուններ են որոտացել Նալիվյակովկայում, որտեղ գտնվում է «Կիևսկայա» ենթակայանը: Տեղի բնակիչները հայտնում են, որ «Գերանի» հրթիռներն ուղղված են եղել դրան:
Տրիպիլսկայի ՋԷԿ-ը նույնպես հարձակման է ենթարկվել:
Պայթյուններ են եղել Ռիվնեի մոտակայքում` Ռիվնեի ատոմակայանից եկող ենթակայանների վրա հարձակում է իրականացվում։
Ռուսական հարձակումը շարունակվում է:

