«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». ՔՊ-ում դժգոհության նոր ալիք է բարձրանում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում դժգոհության նոր ալիք է բարձրանում։ Այս դեպքում դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը արվեստի և մշակույթի մի շարք գործիչների «համոզել» է առաջադրվել ՔՊ նախընտրական ցուցակով՝ վերջիններիս բավական բարձր դիրքեր խոստանալով ընտրական ցուցակում, ինչն էլ հարուցել է ՔՊ հնաբնակների և խորհրդարանական խմբակցության պատգամավորների դժգոհությունները։

Վերջիններս հրաշալի հասկանում են, որ նշյալ դերասանները, երգիչները քարոզարշավում իրենց անունն օգտագործելու համար բարձր դիրքեր են պահանջելու ընտրական ցուցակում։ Առանց այն էլ ակնհայտ է, որ պատգամավորներից շատերը նոր խորհրդարանում պարզապես չեն լինի։ Փոխարենը կլինեն մարդիկ, որոնք երբևէ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշմամբ աչքի չեն ընկել, պարզապես հանուն իրենց կոնմֆորտի և լավ ապրելու համագործակցության մեջ են մտել Նիկոլ Փաշինյանի հետ և կարող են հայտնվել խորհրդարանում՝ որպես կոճակ սեղմողներ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս ՔՊ խմբակցությունում բավականին լուրջ քննարկում է եղել, դիմել են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս նշված «սերիալային դերասաններին» իր հիմնական թիմակիցներից ավելի բարձր հորիզոնականներում չդնի։ Հարցը հասել է մինչև ՔՊ վարչության նիստ, որտեղ այն բարձրաձայնվել է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

Մեր տեղեկություններով, սակայն, Փաշինյանը սարսափելի զայրացել է, հորդորել «չմոռանալ», որ ինքն է որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Ճիշտ է, նաև հիշեցրել է, որ ցուցակը կազմվելու է առաջիկայում կայանալիք ՔՊ համաժողովում, բայց խմբակցությունում վստահ են, որ այդ համաժողովում ցուցակները կազմվելու են նախապես տրամադրված հուշաթերթիկներով:

Համաժողովին 1000- ից ավելի պատվիրակներ են մասնակցելու, որոնց հետ հիմնականում աշխատում են ՔՊ տարածքային կազմակերպության ներկայացուցիչները, նրանց վերահսկում են վարչապետի աշխատակազմից՝ «հուշելով» այս կամ այն ընտրությունը կատարել: Ըստ մեր զրուցակցի, քպականները վստահ են, որ արդյունքում բազմաթիվ նոր դեմքեր կլինեն ընտրացուցակի բարձր հորիզոնականներում։

Ըստ այդմ, քպականները նաև դժգոհ են, որ իրենք ոչ միայն չեն հայտնվի խորհրդարանում, այլև կկորցնեն կես միլիոնից մինչև 1,5 միլիոն դրամ գումարը, որը պարտադրել են վճարել կուսակցության բյուջե։

Ի դեպ, այս պահին հայտնի է միայն մեկ դերասանի անուն, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, քպականացվող ու ՔՊ-ի ցուցակում տեղ ունենալու թեկնածու դերասանների և երգիչների թիվը մոտ երկու տասնյակի է հասնում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան