Բանակցություններում Իրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը. ԱՄՆ-ի պատասխանը չուշացավ. The Wall Street Journal
ՄիջազգայինԻրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը երեկ կայացած ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Թեեւ կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել դիվանագիտական շփումները՝ ուղղված Վաշինգտոնի կողմից ռազմական էսկալացիայի ռիսկը նվազեցնող լուծում գտնելուն, սակայն ԱՄՆ-ն պաշտոնապես 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ առևտուր անող բոլոր երկրների համար.
«Սկսած այս հրամանագրի ուժի մեջ մտնելու օրվանից՝ Միացյալ Նահանգներ ներմուծվող այն ապրանքները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն Իրանից գնում, ներմուծում կամ այլ կերպ ձեռք է բերում որևէ ապրանք կամ ծառայություն, կարող են ենթարկվել լրացուցիչ արժեքային մաքսատուրքի, օրինակ՝ 25% մաքսատուրքի», - ասվում է ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված հրամանագրում:
Նման ճնշումը, սակայն, հազիվ թե Թեհրանի մոտեցումը փոխի:

