Իշխանության գալով բացառվում է սեւն ու սպիտակը, հաշվեհարդարները, ու այդ ժամանակ աշխարհը կտեսնի ՀԱՅԻ Գենն ու միավորված ու Ուժը.ԴՕԿ կուսակցության շտաբի պետի հետ բացառիկ զրույց
ՀանդիպումԻրավական տեսանկյունից նման «դատավճիռը» չի կարող դիտարկվել որպես արդարադատության արդյունք, եթե գործի քննությունը չի ապահովել դատավարության հիմնարար երաշխիքները՝ անկախ և անաչառ դատարան, պաշտպանական կողմի լիարժեք մասնակցություն, ապացույցների ազատ ներկայացում և վիճարկում, ինչպես նաև մեղադրյալների նկատմամբ քաղաքական կամ ռազմական կոնտեքստից զերծ վերաբերմունք,-նման հեղինակավոր հայտարարությամբ հանդես եկավ հայտնի իրավապաշտպան, ԴՕԿ կուսակցության շտաբի պետ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ «Իրավունքի» խնդրանքով անդրադառնալով Բաքվում ցմահ ազատազրկման ենթարկված հայերի նկատմամբ կայացված դատավճիռներին եւ թե Հայաստանն ի՞նչ կարգավիճակում կամ ինչ սանկցիաների տակ կգտնվի միջազգային հարթակներում, երբ մինչև Արցախի հանձնումը գումարով ,զենքերով, նարդյային ռեսուրսներով, փաստորեն օգնել է «ահաբեկիչներին»։
- Իմ գնահատմամբ՝ Գործը սկզբունքորեն քաղաքական բնույթ ունի։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցված գործերը մեծապես կապված են ռազմական և քաղաքական հակամարտության հետ, և նման դեպքերում քրեական դատավարությունը հաճախ օգտագործվում է որպես քաղաքական ճնշման կամ հաշվեհարդարի գործիք։
Միջազգային իրավունքի տեսանկյունից առկա են լուրջ խնդիրներ։
Հատկապես հարցականի տակ են՝գերիների և պահվող անձանց կարգավիճակը, նրանց նկատմամբ վերաբերմունքի համապատասխանությունը Ժնևյան կոնվենցիաներին, արդար դատաքննության իրավունքի ապահովումը։
- Պարոն Բաղդասարյան, ի՞նչ կարող է սպասվել պահվող մեր հայրենակիցներին։
- Իրավական և քաղաքական պրակտիկան ցույց է տալիս երեք հնարավոր զարգացում․երկարատև ազատազրկման պատիժներ և դրանց հետագա օգտագործում որպես քաղաքական լծակ, հետագա փոխանակման կամ միջազգային բանակցային գործընթացի շրջանակում ազատ արձակում, միջազգային ճնշման աճի դեպքում դատավճիռների վերանայում կամ պատժի մեղմացում։
Հիմնական վտանգը ժամանակի գործոնն է։
Եթե միջազգային հարթակներում իրավական և քաղաքական ակտիվ աշխատանք չկատարվի, այդ մարդիկ կարող են երկար տարիներ մնալ բանտերում՝ դառնալով տարածաշրջանային քաղաքական սակարկությունների գործոն։
Եզրակացություն.
Խնդիրը իրավականից վաղուց անցել է քաղաքական դաշտ, իսկ նրանց ազատության հարցը կախված է ոչ միայն դատարաններից, այլ առաջին հերթին միջազգային ճնշումից, միջպետական բանակցություններից և Հայաստանի կողմից տարվող համակարգված իրավական ու դիվանագիտական աշխատանքի արդյունավետությունից։
Վերջում արձանագրեմ.
Եթե այս ռրեսուն տարիների ընթացքում նենք ունենայինք ,անկախ քաղաքական հայացքներից միասնականություն ,պետական շահը վեր դասվեր կուսակցական շահից,ընտրությունները չկեղծվեին,խտրականություն չդրվեր մերոնց ,ձերոնց միջև,ընտրովի արդարադատություն չլիներ։Չլինեին սևեր եւ սպիտակներ Վերջապես լիներ օրեբքի դիկտատուրա,այսօր մենք կապրեինք այլ Հայաստանում,Արցախն էլ կլիներ այլ կարգավիճակով։Ցավոք ,սրանք ծաղիկներն են,ծաղկեփունջը վաղն է գալու,երբ տվյալ անձիք օրինական ուժ ստացած դատական ակտի ուժով դառնալու են ահաբեկիչներ ,իսկ Արցախին տասնյակ տարիներ զորակցած Հայաստանն էլ' ահաբեկիչներին ֆինանսավորող երկիր' բխող բոլոր իրավական,ֆինանսական,քաղաքական հետևանքներով։Այս անհնարին թվացող թնջուկն ունակ, ընդունակ է լուծելու բացառապես Վարդան Ղուկասյանն 'օրենքի դիկտատուրայի, ընդ որում ,բոլորին մւիավորելով ազգային դրոշի տակ։Նաև ,օգտվելով առիթից' պաշտոնապես հայտարարում եմ Իշխանության գալով բացառվում է սևն ու սպիտակը, հաշվեհարդարները ։Հակառակ պարագայում ինչով են տարբերվելու նախորդներից։Ու այդ ժամանակ աշխարհը կտեսնի ՀԱՅԻ Գենն ու միավորված ու Ուժը։

