Թիվ մեկ հարվածը հասցվելու է սփյուռքին. Մովսեսյան
Ներքաղաքական«Ազգային» ՀԿ նախագահ, ռազմաքաղաքական վերլուծաբան, պատմաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ զգուշացնում է՝ իշխանության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ իրականացվող գործողությունները հաջողելու դեպքում, թիվ մեկ հարվածը հասցվելու է Սփյուռքին:
— Թուրքիան առաջ կբերի Պոլսո պատրիարքարանի լուծարման հարցը, Երուսաղեմի պատրիարքարանը կարող են լուծարել Իսրայելի իշխանությունները: Այդ դեպքում մենք կզրկվենք «Կովերի այգուց» վերջնականապես, կխլեն մեր ձեռքից հայկական թաղամասը Երուսաղեմում: Վատիկանը սփռելու է ձեռքերն այդ ամենի վրա: Այսինքն` այս ամենից շահող կողմերը շատ են, այս ամենն աննպատակ չէ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

