Խայտառակություն է ԵԽ ընդունած բանաձեւը. Նաիրա Զոհրաբյան
ՆերքաղաքականԱԺ նախկին պատգամավոր, մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնահատմամբ՝ խայտառակություն է ԵԽ ընդունած բանաձեւը, որտեղ որեւէ խոսք չկա Հայաստանում քաղբանտարկյալների մասին: Նա հիշեց, որ ժամանակին ԵԽ մարդու հանձնակատարներն իր հետ անգամ ՔԿՀ-ների «կաթսայի կափարիչներն էին բացում, որ կալանավորների կարագի դոզան ստուգեն»։
«Ես չեմ ուզում, որ Եվրոպան տարածաշրջանում ՌԴ-ի հետ իր «մարդաբոյը» լուծի` Հայաստանում մարդու իրավունքների վրա աչք փակելով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

