Ում էր ձեռնտում ռուսական ԳՌՈՒ-ի պետի տեղակալի լիկվիդացիան

Միջազգային

ՌԴ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ, ԳՌՈՒ) պետի տեղակալ, գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի հնարավոր հետեւանքների վերաբերյալ փորձագիտական խորը քննարկումներ են ընթանում:

Իրավիճակը բավականին վտանգավոր է, հաշվի առնելով փաստը, որ բացի բարձրաստիճան եւ միանգամայն առանցքային նշանակություն ունեցող զինվորական լինելուց, գեներալը նաեւ ուղղակիորեն զբաղված էր ԱՄՆ-ի եւ Ուկրաինային հետ ՌԴ-ի բանակցային գործընթացով, որը, հիշեցնենք, Աբու Դաբիում հասել էր ուկրաինական կողմին կոնկրետ վերջնագրեր ներկայացնելու մակարդակի:

Ընդ որում, սա այն դեպքն է, երբ ուկրաինական կողմին ուղղակի մեղադրանքներ հղելը կարող է եւ սխալ ուղղություն լինել: Փաստը սա է. «Աբու Դաբիի բանակցություններում, չմոռանանք, ուկրաինական կողմը փաստացի ղեկավարում է Բուդանովը` Զելենսկու գրասենյակի ղեկավարը, ով մինչ այդ ղեկավարում էր եւ հիմա էլ վերահսկում է ուկրաինական Հեռախուզության գլխավոր վարչությունը: Այսինքն, հենց Բուդանովն է պատասխանատու մինչ այս եղած բոլոր հիմնական ահաբեկչական հարձակումների համար»,- հիշեցնում է փորձագետը:

Ապա նաեւ մանրամասնում. «Բայց այս դեպքում Բուդանովը, որքան ընդհանուր ֆոնից կարելի է հասկանալ, փորձում է առաջ տանել բանակցային գործընթացը` ակնհայտորեն ենթարկվելով ամերիկացիներին: Ավելին, կան հստակ ազդանշաններ, որ այս պահին Զելենսկուց վարկանիշային իմաստով առաջ անցած Բուդանովը կդառնա Ուկրաինայում բացարձակ առաջատար նախագահական մրցավազքում, եթե կարողանա հասնել խաղաղության: Ընդ որում, հայտնի դարձավ նաեւ, որ ամերիկացիներն արդեն այդ բանակցություններում առաջ են քաշել ամենաուշը մայիսին Ուկրաինայում հանրաքվե եւ ընտրություններ անցկացնելու պահանջը, որից Զելենսկին հազիվ թե կարողանա խուսափել»:

Այսինքն, ըստ այդ տրամաբանության, Բուդանովը հիմա պետք է ամերիկյան հովանավորությամբ ավարտին հասցնի հայտընի պայմաններով բանակցությունները, դրանց պատասխանատվությունը կմնա Զելենսկու վրա, հանրաքվեով այդ ամենը կօրինականացվի: Այդքանից հետո Բուդանովը հանգիստ կնստի ուկրաինական նախագահի աթոռին: Ըստ այդմ. նրան հիմա պե՞տք է բանակցությունները տապալել` իրեն ենթակա կառույցի միջոցով կազմակերպելով գեներալ Ալեքսեեւի մահափորձը: Այն դեպքում, որ եթե բանակցությունները ձախողվեն, Բուդանովին որպես թշնամի դիտարկող Զելենսկին չի հապաղի ձախողումը նրա վրա բարդել` շատ արագ հեռացնելով իր ներկա դիրքից:

Այսպիսով, Բուդանովին պե՞տք է բանակցությունենրը ձախողել. ըստ ամենայնի` ոչ:

Ո՞ւմ է դա պետք. ակնհայտորեն Զելենսկուն, որը կորցնում է պաշտոնը, որից հետո նրան հաստատ կոչնչացնեն:

Պետք է նաեւ Բրիտանիային, որն այս զարգացումների դեպքում Ուկրաինայում կկորցնեն ամեն բան:

Սակայն Զելենսկին, առանց Բուդանովին ենթական Հետախուզության գլխավոր վարչության, քիչ հնարավորություններ ունի ռուսական ԳՌՈՒ-ի պետի տեղակալի դեմ մահափորձ կազմակերպելու համար. Ալեքսեևն այն մարդը չէ, որի վրա հնարավոր է կրակել` ինչ-որ պատահական քիլլերի ուղարկելով:

Իսկ ահա բրիտանացիները, իհարկե, կարող են նման օպերացիա կազմակերպել, եւ առանց Բուդանովի օգնության: Դա, իհարկե, կլիներ ծայրահող ռիսկային: Բայց եթե խաղաքարտին է դրված ամեն բան կորցնելու հեռանկարը, նման ռիսկը տրամաբանական է դառնում:

Մի խոսքով, այս պատմությունը դեռ շատ ցնցող զարգացումներ է խոստանում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում