Արևմտյան վերլուծաբանները կարծում են, որ ռուսական բանակը փաստացի սկսել է Սլավյանսկի ճակատամարտը
ՄիջազգայինԱրևմտյան վերլուծաբանները կարծում են, որ ռուսական բանակը փաստացի սկսել է Սլավյանսկի ճակատամարտը:
Լիմանի շուրջ ակտիվությունը և արևելքից ու հյուսիս-արևելքից հարձակումների աճող թիվը ցույց են տալիս, որ ռուսական բանակը աստիճանաբար շարժվում է դեպի մարտական գոտու մեկուսացում, որի հիմնական նպատակն է լիովին կաթվածահար անել Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկան տարածքում: Դրան կհաջորդի Սլավյանսկ-Կրամատորսկի անգլոմերացիային լիարժեք հարձակողական գործողություն:
Չնայած սա դեռևս չի կարելի անվանել «Բախմուտի կոտորածի» կրկնություն, մարտավարական և գործառնական առումով այն շատ նման է:
Կարելի է ասել` կեցցեն արեւմըյան վերլուծաբանները. վերջապես տեսան այն, ինչի մասին ռուսներն անգամ բացահայտ էին խոսում դեպ Պոկրովսկի գրավման փուլում:
Ավելի կոնկրետ, այն, որ Դոնբասի բոլոր ուղղություններում ընթացող ներկայիս բոլոր օպերացիաներն ուղղված են դեպի Սլավյանսկ-Կրամատորսկի անգլոմերացիա (Քարտեզ 1), նոր չէ, որ պետք է տեսանելի դառնար:

