ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ «ԲԱՐԴԱԿԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆ

Միջազգային

­Կար­ծես թե Եվ­րո­պա­յում, Բ­րի­տա­նիա­յի ա­ռաջ­նոր­դութ­յամբ, մի­ջոց գտան, թե ինչ­պես պայ­քա­րեն Էպշ­տեյ­նի սկան­դա­լի դեմ: Թե­րեւս, չկա­րո­ղա­նա­լով այլ բան մտա­ծել, ո­րո­շե­ցին դի­մել ա­մե­նա­պար­զու­նակ տար­բե­րա­կին` Էպշ­տեյ­նին հռչա­կե­լով ԿԳԲ­–ի գոր­ծա­կալ: Մի­գու­ցե Նի­կո՞լն է հու­շել` ել­նե­լով իր` կա­թո­ղի­կո­սին ԿԳԲ­–ի գոր­ծա­կալ ներ­կա­յաց­նե­լու փոր­ձից:

ԷՊՇՏԵՅՆԻ ՍԿԱՆԴԱԼԸ ԿԱՐՈՂ Է «ՊԱՅԹԵՑՆԵԼ» ԲՐԻՏԱՆԻԱՆ

Ի­հար­կե, հատ­կա­պես Բ­րի­տա­նիա­յի հա­մար ինչ­–որ բան մո­գո­նե­լը` Էպշ­տեյ­նի սկան­դա­լի տա­կից դուրս գա­լու հա­մար, պետք է: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այն ու­ղիղ մե­ղադ­րանք­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­վե­ցին բրի­տա­նա­կան թա­գա­վո­րի եղ­բո­րը, հան­գուց­յալ թա­գու­հու որ­դուն` ար­քա­յազն Էնդր­յո­ւին: Խոս­քը ոչ միայն Էպշ­տեյ­նից ան­չա­փա­հաս աղջ­կա գնե­լու, բռնա­բա­րե­լու եւ տան­ջա­մահ ա­նե­լու մա­սին է, այլ` քրեա­կան եւ բա­րո­յա­կան հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի մի ամ­բող­ջա­կան հա­վա­քա­ծո­ւի: Ու Բ­րի­տա­նիա­յի հա­մար ա­մե­նա­վատն այն մե­ղադ­րանք­ներն են, որ թա­գա­վո­րա­կան ըն­տա­նիքն ի­մա­ցել է ար­քա­յազ­նի չա­րա­գոր­ծութ­յուն­նե­րի մա­սին, բայց Էնդր­յո­ւի դեմ քրեա­կան մե­ղադ­րանք չի ա­ռա­ջադր­վել: Հի­մա եւս, թեեւ Էնդր­յո­ւին գի­շե­րով` գաղ­տա­գո­ղի վտա­րե­ցին Վին­ձո­րի իր նստա­վայ­րից, սա­կայն է­լի դեռ պաշ­տո­նա­կան մե­ղադ­րանք­ներ չկան: Զու­գա­հեռ, քիչ չեն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ բրի­տա­նա­կան ար­քա­յա­կան ըն­տա­նի­քում Էնդր­յուն ա­մե­նե­ւին էլ միա­կը չէր, որ կա­պեր է ու­նե­ցել Էպշ­տեյ­նի հետ. ժա­մա­նա­կին նման կա­պե­րի մեջ մե­ղադր­վել է նաեւ Կառ­լոս 3–րդ­ ը` նախ­կին ար­քա­յազն Չարլ­զը: Ընդ ո­րում, Էպշ­տեյ­նի գոր­ծով դեռ շատ բա­ցա­հայ­տում­ներ էլ են լի­նե­լու, եւ ե­թե հան­կարծ թա­գա­վո­րի հետ կապ­ված նույն­քան տե­սա­նե­լի փաս­տեր դուրս լո­ղան, որ­քան Էնդր­յո­ւի, ա­պա...

­Կարճ ա­սած, սկան­դա­լը փա­կել է պետք, բայց, կրկնենք, գտան ա­մե­նա­հի­մար տար­բե­րա­կը` փոր­ձում են Էպշ­տեյ­նին Մոսկ­վա­յի գոր­ծա­կալ հրամց­նել: Բայց չաշ­խա­տող տար­բե­րակ է, քա­նի որ այս­տեղ խնդի­րը բո­լո­րո­վին այլ է. ե­թե ան­գամ մի պահ Էպշ­տեյ­նին հա­մա­րենք ԿԳԲ­–ի գոր­ծա­կալ, ա­պա մեկ է` դա չի փո­խում ի­րո­ղութ­յու­նը` Էպշ­տեյ­նի հա­ճա­խորդ­ներն է՞լ էին ԿԳԲ­–ի գոր­ծա­կալ­ներ: Էպշ­տեյնն ըն­դա­մե­նը «ծա­ռա­յութ­յուն մա­տու­ցողն» էր, իսկ այդ «ծա­ռա­յութ­յուն­նե­րից» օգտ­վող­նե­րը եւ դրա ըն­թաց­քում ա­մե­նա­տար­բեր հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ գոր­ծող­նե­րը ներ­կա­յիս հա­մաշ­խար­հա­յին է­լի­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են: Կոնկ­րետ դեպ­քում, ար­քա­յազն Էնդր­յուն է, ըստ մե­ղադ­րան­քի, ան­չա­փա­հաս աղջ­կան գնել, բռնա­բա­րել եւ տան­ջա­մահ ա­րել, ոչ թե «ա­րան­քից վե­րաց­ված» Էպշ­տեյ­նը: Իսկ դա նշա­նա­կում է, որ որ­քան էլ Կառ­լոս թա­գա­վո­րը հի­մա փոր­ձի խիստ ար­քա խա­ղալ, մեկ է, հար­վածն այն­քան մեծ է, որ դա սուր հար­ցա­կան­ներ է ա­ռա­ջաց­նում ար­քա­յա­կան ըն­տա­նի­քի ներ­կա կար­գա­վի­ճա­կի, այն է` Բ­րի­տա­նիա­յի կա­ռա­վար­ման մո­դե­լի լի­նե­լիութ­յան հար­ցում: Ու հենց այդ մո­դե­լը, ո­րի վրա, չմո­ռա­նանք, կա­ռուց­ված էր անգ­լո­սաք­սո­նիզ­մի ողջ գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը, հայտն­վել է մի այն­պի­սի ճգնա­ժա­մի ա­ռաջ, ինչ­պի­սին չէր ե­ղել վեր­ջին մի քա­նի հար­յուր տա­րում. կա­րող է ա­մեն բան պայ­թել, կրկնենք, գլո­բալ կա­ռա­վար­ման այն մո­դե­լը, ո­րի հիմ­քում անգ­լո­սաք­սո­նիզմն էր: Եվ Էնդր­յո­ւին Վին­ձո­րից վտա­րե­լը կամ Էպշ­տեյ­նին ԿԳԲ­–ի գոր­ծա­կալ ներ­կա­յաց­նելն այս­տեղ բան չի փո­խում:

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՄՐՑԱՎԱԶՔ ՉԻ ԼԻՆԻ

­Վի­ճակն ա­վե­լի վա­տա­ցավ նրա­նով, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ, ա­վե­լի կոնկ­րետ` ե­րեկ­վա­նից աշ­խար­հում եւս մեկ գլո­բալ տե­ղա­շարժ ար­ձա­նագր­վեց: Մի փոքր անն­կատ մնա­ցած, բայց այն, միան­շա­նակ, շատ ա­վե­լի վտան­գա­վոր է, քան Էպշ­տեյ­նի սկան­դալն ու դրա­նում ներգ­րավ­ված բո­լոր այ­լա­սեր­ված­նե­րը միա­սին վերց­րած:

Այն է` փետր­վա­րի 5–ին լրա­ցավ «Ստ­րա­տե­գիա­կան հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի» (ՍՀՍ, СНВ) գոր­ծող վեր­ջին պայ­մա­նագ­րի ժամ­կե­տը: Հի­շեց­նենք. ստրա­տե­գիա­կան հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նութ­յուն­ներ աս­վա­ծը ստրա­տե­գիա­կան (չշփո­թել փոքր հզո­րութ­յան տակ­տի­կա­կա­նի հետ) մի­ջու­կա­յին զենքն է: Դեռ 1972թ.­–ին ԽՍՀՄ–ն եւ ԱՄՆ կնքե­ցին ա­ռա­ջին պայ­մա­նա­գի­րը, ո­րը նա­խա­տե­սում էր ո­րո­շա­կի վե­րահս­կո­ղութ­յուն ստրա­տե­գիա­կան մի­ջու­կա­յին զեն­քի, դրա կրիչ­նե­րի (միջ­մայր­ցա­մա­քա­յին հրթիռ­ներ, ստրա­տե­գիա­կան ա­վիա­ցիա եւ նա­վա­տորմ) նկատ­մամբ: Այդ շար­քի վեր­ջին փաս­տա­թուղթն ար­դեն ՌԴ­–ի եւ ԱՄՆ­–ի մի­ջեւ կնքվեց 2010թ.­–ին, եւ այն նա­խա­տե­սում էր ինչ­պես մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րի եւ դրանց կրիչ­նե­րի սահ­մա­նա­փա­կում, այն­պես էլ` թա­փան­ցի­կութ­յու­նը: Եվ ա­հա, այդ պայ­մա­նագ­րի ժամ­կե­տը լրա­ցավ, եւ 1972թ.­–ից ի վեր ա­ռա­ջին ան­գամ ստրա­տե­գիա­կան մի­ջու­կա­յին զի­նա­տե­սակ­նե­րի ո­լոր­տը դար­ձավ լիո­վին ան­վե­րահս­կե­լի:

­Մինչ այս Մոսկ­վան ա­ռա­ջար­կեց մտա­ծել այդ ուղ­ղութ­յամբ եւ, մինչ նոր պայ­մա­նա­գիր կնքե­լը` եր­կա­րաց­նել ե­ղա­ծի գոր­ծու­նեութ­յու­նը: ԱՄՆ­–ից ռեալ պա­տաս­խան չե­ղավ: Դա փոր­ձե­ցին բա­ցատ­րել, թե Վա­շինգ­տո­նը սրա­նով ռուս­նե­րին ներ­քա­շում է նոր սպա­ռա­զի­նութ­յու­նների մրցա­վազ­քի մեջ, ո­րը, սա­կայն, միան­գա­մայն խո­ցե­լի վար­կած է: Նախ, ներ­կա պա­հին միջու­կա­յին զեն­քի ո­լոր­տում Ռու­սաս­տանն ա­ռա­ջա­տա­րի դե­րում է: Այն է` ու­նի մոտ 5500 մար­տագլ­խիկ (գրա­ֆի­կում), որն ա­վե­լի շատ է ԱՄՆ­–ի ու­նե­ցա­ծից եւ հա­մար­ժեք է ՆԱՏՕ­–ի երկր­նե­րի ու­նե­ցա­ծին: Իսկ 5,5 հա­զար մար­տագլ­խիկն այն ծա­վալն է, ո­րը կա­րող է մո­լո­րա­կը մի քա­նի ան­գամ ոչն­չաց­նել: Այդ մար­տագլ­խիկ­նե­րը տեղ հասց­նող մի­ջոց­նե­րի մա­սով եւս ռուս­ներն ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տար են: Ու­նեն հի­պեր­ձայ­նա­յին տեխ­նո­լո­գիա­ներ եւ դրանց վրա հիմն­ված «Սարկ­մատ», «Ա­վան­գարդ», «Ցիր­կոն», «Կին­ժալ» եւ այլ հրթիռ­ներ: Ան­ցած տա­րի սպա­ռա­զի­նութ­յան մեջ մտան ոչ հի­պեր­ձայ­նա­յին, բայց գոր­ծու­նեութ­յան ան­սահ­մա­նա­փակ ժամ­կետ, շա­ռա­վիղ ու­նե­ցող «Բու­րե­վեստ­նիկ» հրթի­ռը եւ «Պո­սեյ­դոնն» խորջ­րյա տոր­պե­դը, ո­րոնք ան­խո­ցե­լի են հա­մար­վում: Այս ա­մե­նին ԱՄՆ–ն դեռ նոր պետք է հաս­նի, այն է` սպա­ռա­զի­նութ­յան մրցա­վազ­քի դեպ­քում հենց ԱՄՆ–ն է լի­նե­լու մեծ ծախ­սեր ա­նող կող­մը: Այս ա­մե­նին էլ պետք է ա­վե­լաց­նել, որ Ռու­սաս­տա­նը փո­խել է իր մի­ջու­կա­յին դոկտ­րի­նը` ընդ­լայ­նե­լով մի­ջու­կա­յին զեն­քի օգ­տա­գործ­ման հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րը:

Այ­սինքն, ե­թե ՍՀՍ պայ­մա­նա­գի­րը կա­րող էր ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ մտցնել, ին­չի հի­ման վրա ա­ռա­ջա­ցել էր ո­րո­շա­կի մի­ջու­կա­յին բա­լանս, ա­պա այդ պայ­մա­նագ­րի բա­ցա­կա­յութ­յու­նը կտրուկ փո­խում է այդ բա­լան­սը եւս ու ա­մե­նե­ւին էլ ոչ ԱՄՆ­–ի օգ­տին: Դա, ի դեպ, պնդում են նաեւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը: Օ­րի­նակ, ռոտ­շիլ­դա­կան The Economist-ն­ այն կար­ծիքն է ներ­կա­յաց­նում, որ ա­մե­նա­շա­տը «Ստ­րա­տե­գիա­կան հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի» պայ­մա­նագ­րի կա­րիքն ԱՄՆ-ն­ ու­նի: Նախ, որ դրա բա­ցա­կա­յութ­յու­նը աշ­խար­հը մտցրեց նոր, շատ ա­վե­լի վտան­գա­վոր դա­րաշր­ջան։ Ընդ ո­րում, այս դեպ­քում ԱՄՆ-ն, ի տար­բե­րութ­յուն ԽՍՀՄ­–ի ժա­մա­նակ­նե­րի, այժմ միա­ժա­մա­նակ բախ­վում է եր­կու հզոր մի­ջու­կա­յին տե­րութ­յուն­նե­րի՝ Ռու­սաս­տա­նի եւ­ ա­րա­գո­րեն ընդ­լայն­վող Չի­նաս­տա­նի հետ, «ին­չը կաս­կա­ծի տակ է դնում Վա­շինգ­տո­նի ռազ­մա­վա­րա­կան գե­րա­զան­ցութ­յու­նը»: Այն է` Չի­նաս­տանն ար­դեն իսկ ու­նի 600–ի կար­գի մար­տագլ­խիկ (դա հայտ­նի ծա­վալն է) եւ ա­րա­գո­րեն ընդ­լայ­նում է իր պա­շա­րը` կա­ռու­ցում է լիար­ժեք հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տար մի­ջու­կա­յին եռ­յակ։ Այն դեպ­քում, երբ, ըստ աղբ­յու­րի, ա­մե­րիկ­յան զի­նա­նո­ցի ար­դիա­կա­նաց­ման ծրագ­րե­րը՝ նոր Sentinel միջ­մայր­ցա­մա­քա­յին հրթիռ­նե­րը, Columbia սու­զա­նա­վե­րը եւ B-21 ռմբա­կո­ծիչ­ներն ար­դեն իսկ հետ են մնում ժա­մա­նա­կա­ցույ­ցից եւ գե­րա­զան­ցում են բյու­ջեն: «Ընդ­հա­նուր պա­շար­նե­րի ար­մա­տա­կան ​​ընդ­լայ­նու­մը տաս­նամ­յակ­ներ կտեւի։ Լայ­նա­ծա­վալ սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի մրցա­վազ­քի դեպ­քում «Քե­ռի Սե­մի» դիր­քե­րը կլի­նեն ա­վե­լի թույլ. նրա արդ­յու­նա­բե­րութ­յու­նը տա­րե­կան ու­նակ է ար­տադ­րել ըն­դա­մե­նը տասն­յակ նոր մար­տագլ­խիկ­ներ, մինչ­դեռ Ռու­սաս­տա­նի­նը՝ հար­յու­րա­վոր»,- նշում է The Economist-ը:
­Մի խոս­քով, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը ան­պատ­րաստ է ե­ղել բազ­մաբ­եւեռ աշ­խար­հի ի­րա­կա­նութ­յա­նը, որ­տեղ նրա ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը չի կա­րո­ղա­նում մրցակ­ցել Ռու­սաս­տա­նի նե­րու­ժի եւ Չի­նաս­տա­նի ա­ճող հզո­րութ­յան հետ: Դ­րա արդ­յուն­քում, աղբ­յու­րի գնա­հատ­մամբ, դաշ­նա­կից­նե­րը սկսում են կաս­կա­ծել ա­մե­րիկ­յան անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի հու­սա­լիութ­յա­նը: Իսկ այն, որ Ֆ­րան­սիան, ինչ­պես հայտ­նի դար­ձավ, գաղ­տա­գո­ղի բա­նագ­նաց է ու­ղար­կել Մոսկ­վա, աս­վա­ծի հիմ­նա­վո­րում­նե­րից է: Թե­րեւս նաեւ այն, որ մին­չեւ իսկ այն­պի­սի ծայ­րա­հեղ ռու­սատ­յաց­ներ, ինչ­պի­սիք են Լատ­վիան եւ Էս­տո­նիան, սկսել են կո­չեր հնչեց­նել` Կ­րեմ­լի հետ երկ­խո­սութ­յուն սկսել:

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԻՆՉՈՒ ՉԳՆԱՑ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՆ

­Թե այս ի­րա­վի­ճա­կում Վա­շինգ­տոնն ին­չու չգնաց նոր պայ­մա­նա­գիր կնքե­լու եւ մինչ այդ ե­ղա­ծը շա­րու­նա­կե­լու մոս­կով­յան ա­ռա­ջար­կին ըն­դա­ռաջ, թե­րեւս, այլ ի­մաստ պետք է որ ու­նե­նա, քան նոր սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի մրցա­վազ­քը: Չ­նա­յած, կա­րե­լի է դա կռա­հել. մտնե­լով նման բա­նակ­ցութ­յու­ննե­րի մեջ, որ­տեղ, չնա­յած Թ­րամ­փի մե­ծա­խո­սութ­յա­նը, ԱՄՆ–ն այդ ուղ­ղութ­յամբ թույ­լի դե­րում է, պետք է նա­եւ լի­նի զի­ջող կող­մը: Ա­մեն դեպ­քում, Թ­րամ­փի ողջ ռազ­մա­վա­րութ­յան հիմ­քը հենց այդ տրա­մա­բա­նութ­յունն է. ու­ժե­ղը պետք է պա­հան­ջի, թույլ կող­մը` տա: Ան­գամ այն, որ ԱՄՆ–ն տնտե­սա­պես բազ­մա­կի ան­գամ­նե­րով ա­ռաջ է Ռու­սաս­տա­նից, այս­տեղ բան չի փո­խում. Մոսկ­վան հնա­րա­վո­րութ­յուն ու­նի այդ ողջ տնտե­սա­կան լի­դե­րութ­յունն ու մնա­ցած ա­մեն բան «կար­միր կո­ճա­կի» մեկ սեղ­մու­մով զրո­յաց­նել: Այ­սինքն, Մոսկ­վա­յի հետ մի­ջու­կա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րում ԱՄՆ­–ին կմնա գո­նե պահ­պա­նել հա­վա­սա­րութ­յան սկզբուն­քը:

Ա­ռա­վել եւս, որ այս­տեղ կա նաեւ Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը: Պե­կի­նի հետ Վա­շինգ­տո­նը պայ­քա­րում է` որ­պես հա­վա­սա­րի: Բայց հենց Մոսկ­վան է այն միակ ու­ժը, որ այս խա­ղում տի­րա­պե­տում է «ոս­կե խա­ղա­քար­տին». կա­րող է այդ բա­լան­սը փո­խել ինչ­պես Վա­շինգ­տո­նի, այն­պես էլ` Պե­կի­նի օգ­տին, կախ­ված, թե որ մե­կի հետ կգոր­ծար­կի: Իսկ Մոսկ­վան, շնոր­հիվ այդ «ոս­կե խա­ղա­քար­տի», պա­հան­ջում է ոչ թե կող­մե­րից մե­կի գոր­ծա­կա­լի, այլ` հա­վա­սար գոր­ծըն­կե­րոջ դեր` սե­ղա­նին դնե­լով իր 5,5 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րը: Պե­կի­նը, կար­ծես թե, ըն­դու­նում է խա­ղի այդ պայ­մա­նը: Վա­շինգ­տո­նը, ըստ ա­մե­նայ­նի, դեռ միայն փոր­ձում է հար­մար­վել այդ ի­րո­ղութ­յուն­նե­րին. դա կնշա­նա­կի հե­գե­մո­նի դիր­քից պաշ­տո­նա­պես հրա­ժար­վել, ո­րին Թ­րամ­փը, ե­թե ան­գամ շատ ցան­կա­նա, չի կա­րող այդ­քան հեշտ գնալ:

­Բայց մյուս կող­մից, մի­ջու­կա­յին ան­կա­ռա­վա­րե­լի վի­ճա­կը, ո­րը ստեղծ­վեց փետր­վա­րի 5–ին, դա­տե­լով The Economist-ի դիր­քո­րո­շու­մից, լուրջ մտա­հո­գութ­յուն է նաեւ գլո­բա­լիս­տա­կան թե­ւի հա­մար: Այ­սինքն, երբ Եվ­րո­պան ա­վե­լի բա­ցա­հայտ է խո­սում Մոսկ­վա­յի հետ լե­զու գտնե­լուց, Մակ­րոնն էլ բո­լո­րից առաջ ըն­կած վա­զում է Կ­րեմլ, իր հեր­թին է աս­վա­ծի մա­սին վկա­յում: Դա, ի­հար­կե, նաեւ Թ­րամ­փի ուղ­ղութ­յամբ ճնշումն է թու­լաց­նում, եւ որ նաեւ փոխ­նա­խա­գահ Վեն­սը սկսեց խո­սել մի­ջու­կա­յին նոր պայ­մա­նագ­րի անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, ինչը զարգացրեցին Ուիտկոֆն ու Դմիտրիեւն Աբու Դաբիում, կա­րե­ւոր ազ­դակ էր: Ս­րան էլ, ե­թե գու­մա­րում ենք նա­խօ­րեին նա­խա­գահ­ներ Սիի եւ Թ­րամ­փի «շատ լավ հե­ռա­խո­սազ­րույ­ցը», ա­պա պետք է գալ այն մտքին, որ նոր «Պոտս­դա­մի կոն­ֆե­րան­սը» ա­մե­նե­ւին էլ սա­րե­րի հե­տե­ւում չէ:

Չ­նա­յած, Թ­րամ­փը դեռ մտա­ծում է` հար­վա­ծե՞լ Ի­րա­նին, թե` ոչ: Թե­րեւս, հենց դա էլ կդառ­նա վճռա­կան ազ­դա­կը, թե ուր է գնում աշ­խար­հը:  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում