Չեմ բացառում, որ ինձ կալանավորեն, բայց որևէ գործով չեմ անցել ու չեմ անցնում. Հայկ Սարգսյան

Ներքաղաքական

Նման բան չկա, դա սուտ է ու կեղծ, շատ մարդկանց անուններ կարող են տալ, բայց դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործին: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը:

«Ես մամուլից տեղեկացել եմ, որ որոշ վարչության անդամներ իմ բացակայության ժամանակ ինձ մեղադրել են կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն գործերի մեջ: Եթե այդպիսի բան եղել է, դա ՔՊ կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, քանի-որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը, և պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը, իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե որևէ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ:  

Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է: Ես չեմ կարծում, որ իր ասածը ինձ է վերաբերվում, եթե ինձ վերաբերվեր, կլինեին կոնկրետ գործողություններ: Չեմ ցանկանա, որպեսզի ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը, բայց նշում եմ, որ որևէ գործով չեմ անցել և չեմ անցնում:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկման ժամանակ, համենայն դեպս իմ ներկայությամբ, որևէ մեկը ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի մեջ»,-նշել է նա:

Հարցին, թե արդյոք Սարգսյանը բացառում է, որ իրեն հնարավոր է կալանավորեն ու Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ ցույց տա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տանում, պատասխանեց, որ որևէ բան ոչ հաստատում է, ոչ բացառում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում