«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանը եւ ընդդիմությունը սինխրոն աշխատում են՝ զգույշ եղեք․ Հակոբ Ասլանյան

Հանդիպում

Օրվա իշխանությունը հետեւողականորեն շարունակում են ճնշումներ գործադրել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թիրախավորելով ոչ միայն առանձին հոգեւորականների, այլեւ եկեղեցական ամբողջ ինստիտուտը։ Նիկոլ Փաշինյանը տարբեր հրապարակային հայտարարություններով եւ գործողություններով բազմիցս հայտարարել է, որ նպատակ ունի հասնել Կաթողիկոսի գահընկեցությանը՝ գործի դնելով պետական կառավարման ողջ հնարավոր լծակներն ու ռեսուրսները։ Չնայած այս ճնշումներին՝ ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը  «Իրավունք»-ի հետ զրույցում այն կարծիքին է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ցուցաբերում է արժանապատիվ եւ կանոնական դիմադրություն․

-Այն որ այսօր իշխանությունները օր-օրի ավելի են խորացնում հասարակության մեջ անջրպետները բոլոր առումներով՝ դա միանշանակ է։ Ցավալին այն է, որ հենց իշխանություններն են ձեռնակրում դա եւ դա կարող է իրապես ամենավատ սցենարների հանգեցնել։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ իշխանությունները գնան բանակցությունների եկեղեցու հետ եւ փորձեն հաշտվել եկեղեցու հետ։ Եկեղեցին հաշտվելու խնդիր չունի, եկեղեցին միշտ էլ հաշտ է, ըստ այդմ իշխանությունները պետք է գնան հաշտության։ Իսկ չեն գնում շատ պարզ պատճառով, որովհետեւ իշխանությունները անպայմանորեն ուզում են կատարել այն ինչը որ Փաշազադեն ասել էր Բաքվից․ վերացնել իրենց համար այն վտանգը, որը կարող է արեւմտյան Ադրբեջանի համար ապագայում լուրջ վտանգ լինել։ Այսօր իշխանությունները կատարում են ադրբեջանա-թուրքական  երազանքը՝ մասնատելով Հայ Առաքելական եկեղեցին։

-Պարոն Ասլանյան, Նիկոլ Փաշինյանը մեկ բոլորին «հրավիրում է պարահրապարակ», ապա ամեն օր սրտիկով ողջույններ է ուղարկում՝ դա դարձնելով թիմի ֆլեշմոբի թեմա, ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը:

-Ես կարծում եմ, որ դա նոր տեսակի մանիպուլյացիա է, ուրիշ ոչինչ։ Այսօր Փաշինյանը դմբ-ցմփ-ի մեջ է։ Կա թիմին հստակ հրահանգ՝ դմբ անելուց թռնել օդ, ցմփ անելուց՝ իջնել ներքեւ։ Նա անում է այն ինչ ասել է տարիներ առաջ․ ՔՊ-ում կա ոչ թե 71 մանդատ, այլ ընդամենը մեկ մանդատ եւ այդ մանդատի տերը ես եմ։ Հիմա Փաշինյանը առաջնորդվում է մեկ մանդատի սկզբունքով, ու ըստ այդմ՝ ոնց ուզում է «պարացնում է» թիմին։

-Ասում են ՔՊ-ում եւս լուսաբացները խաղաղ չեն, ավելին կոմպրոմատային պատերազմ է թիմի ներսում։

-Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում այս պահին, բայց կարող եմ հստակ մի բան ասել, որ օրը Փաշինյանը հեռանա վարչապետի աթոռից՝ ՔՊ-ից շատերի վրա քրեական գործեր կբացվեն։ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ վերընտրվի, թեկուզ ՀՀ-ի կեսը ծախելով, այնպես որ զգույշ եղեք։

-Իսկ ի՞նչ կասեք ընդդիմության վերաբերյալ․․․

-Մի շարունակեք ընդդիմություն չկա, այսօր Փաշինյանը եւ ընդդիմությունը սինխրոն աշխատում են։ Փաշինյանը այդ կերպ հասում է ժողովրդին տեսեք՝ ինձ չընտրեք սրանք կգան, իսկ ժողովուրդը նրանց գալը չի ցանկանում։ Այնպես որ Փաշինյանը եւ այս ընդդիմությունը փակում են այն բոլոր ճանապարհները, որով նոր առողջ ընդդիմություն կարող է գալ։ Եթե նոր ընդդիմություն գա թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ այս ընդդիմություն կոչվածները կհեռանան, այ սա է երկուսին սարսափեցնում։

-Այսինքն ԱԺ-ում, լրատվականներով ընդդիմությունը քննադատում է իշխանություններին, բայց իրականությունը այլ է՞։

-Ճիշտ այդպես։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան