Բաքվի լիցեյում աշակերտը կրակել է ուսուցչի վրա (Տեսանյութ)
ՄիջազգայինԲաքվի լիցեյում տասներորդ դասարանի աշակերտը կրակ է բացել հորը պատկանող որսորդական հրացանից։ Մաթեմատիկայի ուսուցիչը վիրավորվել է, գնդակից կպել է պարանոցին: Ուսուցիչն այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Դեռահասը ձերբակալվել է, իսկ զենքը առգրավվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

