Գեներալ Ալեքսեևի նկատմամբ մահափորձով փորձում են խափանել բանակցությունները
ՄիջազգայինՓորձում են խափանել բանակցությունները` գլխավոր բանակցողներից մեկի դեմ մահափորձով։
ՌԴ ԳԾ Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ, ԳՌՈՒ) մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ ԳՌՈՒ-ի պետի առաջին տեղակալ, գեներալ Ալեքսեևը, որին փորձել են այսօր սպանել, ծանր վիճակում է։
Նա Աբու Դաբիում ռուսական բանակցային թիմը գլխավորող Իգոր Կոստյուկովի տեղակալն է։
«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ՀԳՎ պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձը զարմանալի է։ Ուկրաինայի հարցով գլխավոր բանակցողներից մեկը հիվանդանոցում է։ Հայտնի է, որ այս գեներալն էր զբաղվում ամենազգայուն հարցերով», - ասում է հեռուստալրագրող Պրոնկոն։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոկոլամսկի մայրուղում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մահափորձը կատարել է մի կին:

