Իրանի պատասխան հարվածը
ՄիջազգայինԻրանի պատասխան հարվածը. ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում բռնագրավել է երկու տանկեր՝ վառելիքի մաքսանենգության համար:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում բռնագրավել է երկու տանկեր։ Նավերը կասկածվում են մի քանի ամիս վառելիքի մաքսանենգության մեջ։
Նավերի վրա եղել է 15 օտարերկրյա անձնակազմի անդամ։ Ստուգման ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 1 միլիոն լիտր վառելիք, որը նախատեսված էր անօրինական արտահանման համար։
Նավերը տեղափոխվել են իրանական նավահանգիստներ՝ հետագա քննության համար։

