Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման
ՆերքաղաքականԻնչպես արդեն նշել էինք, որ այսօր Բաքվի դատարանում կհրապարակվի Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս կեղծ դատական նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Ագաևի նախագահությամբ: Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև պաշտպաններ:
Արդեն հրապարակվեցին բոլորի ազատազրկման վճիռները եվ հայտնի դարձավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման եվ միայն Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

