Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը
ՆերքաղաքականԱյս պահին Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս կեղծ դատական նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Ագաևի նախագահությամբ: Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև պաշտպաններ:
Հիշեցնենք՝ Բաքվի կողմից կազմակերպված շինծու դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։
Դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։

