Բրավո՛, պարո՛ն Նահապետյան, լիովին համամիտ եմ. Արթուր Խաչիկյան
Ներքաղաքական«Մեծ հետաքրքրությամբ դիտեցի Հայկ Նահապետյանի հարցազրույցը «24TV»-ին, ով հստակորեն ուրվագծեց իրավիճակը։ Լիովին համամիտ եմ նրա հետ։ Այս տարվա ընտրությունները մեր Սարդարապատն են։ Եթե հաղթի դավաճան աղանդավորների և թուրքական ազդեցության գործակալների խումբը, կսկսվի հայերի զանգվածային արտագաղթ, մեկ միլիոն ադրբեջանցիների ներհոսք և Հայաստանի կործանում։ Այն կկլանվի մեր հարևանների կողմից, և աշխարհում ոչ ոք առանձնապես չի մտահոգվի դրանով։ Կարող են կրկնվել 20-րդ դարասկզբի իրադարձությունները՝ նոր 1915 թվական։ Հերթը Հայաստանի բնակչությանն է:
Բրավո՛, պարո՛ն Նահապետյան։ Այո՛, ես նույնպես տարիներ շարունակ խոսում եմ այդ մասին։ Երբ աղանդավորների մի ամբողջ խումբ, մի ամբողջ հասարակություն ուզում է ինքնասպան լինել, նրան հնարավոր չէ կանգնեցնել։ Երբ, ինչպես դուք եք ասում, մի սենյակում մի որդու հոգեհանգիստն են անում, իսկ հարևան սենյակում հայրը քեֆ է անում մյուս որդու հետ, մի՞թե սա խելագարություն չէ։ Երբ Բաքվում ծաղրում են մեր հրամանատարներին, իսկ աղանդավորները շարունակում են լցնել իրենց փորերը և ուրախանալ, որ էժան բենզին են ստացել ու շուտով փող կլինի. երբ 12,000 երիտասարդ տղաների հիշատակը մոռացված է ու վաճառված. երբ դեղին լրագրողը համբուրում է այն պետության ղեկավարի ձեռքերը, ով հպարտանում է մեր տղաներին սպանելով, և նրան սատարում է հասարակության 17-20%-ը, էլ ո՞նց կոչել այս հասարակությանը։ Մի՞թե սա խելագարություն չէ։
Բրավո՛։ Դե հիմա նորից կսուլեն ու SMS-ներ կուղարկեն մի խումբ վախկոտ դրամաշնորհակեր-քարոզիչների, որոնք ոհմակով կհարձակվեն նաև Ձեզ վրա, իսկ հետո կվազեն թաքնվելու դիմակավորված ոստիկանների թիկունքում։ Ողջույն Մատնավանի (Դոնոսավանի) քաղաքապետին», -գրել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԸ:

