Հազարավոր վարձակալներ կանգնած են լուրջ սոցաղետի առաջ. Սուքիասյանների «Ռոսսիա» տոնավաճառի դիմաց հավաք տեղի կունենա

Ներքաղաքական
«Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսսիա» տոնավաճառում գործող հազարավոր վարձակալներ կանգնած են լուրջ սոցիալական աղետի առաջ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տոնավաճառի տարածքներում աշխատողներին այսօր տրվել է վերջնաժամկետ մինչև մարտի 15-ը՝ տարիներ շարունակ զբաղեցրած իրենց առևտրային տարածքներն ազատելու համար։
 
Հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասը շուրջ 15-20 տարի աշխատել է նույն վայրում, այսօր հայտնվել է փաստացի գոյաբանական խնդրի առաջ։ Մարդիկ կանգնած են գործազրկության, վարկային պարտավորությունների չկատարման և իրենց ընտանիքների սոցիալական փլուզման իրական վտանգի առջև։ Շատերի համար սա պարզապես բիզնեսի կորուստ չէ, այլ ապրուստի միակ աղբյուրի լիակատար կործանում։
 
Ըստ նույն տեղեկությունների, տարածքների ազատումը պայմանավորված է «Ռոսսիա» տոնավաճառը քանդելու և հարակից մոլը ընդլայնելու ծրագրերով։ Սակայն այս գործընթացն իրականացվում է առանց քննարկման, առանց վարձակալների հետ իրական բանակցությունների և առանց որևէ սոցիալական երաշխիքի այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ ապահովել են այդ տարածքի տնտեսական կյանքը։
 
Ստեղծված իրավիճակը հերթական անգամ բացահայտում է իշխանությունների՝ Խաչատուր Սուքիասյանի դեմքով, իրական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ։ Երբ հազարավոր մարդիկ մեկ օրում զրկվում են իրենց աշխատանքից, իսկ պետական կառույցները լռում են, ակնհայտ է դառնում, որ փոքր և միջին բիզնեսը այս երկրում փաստացի քանդվում է պետական մակարդակով։
 
Այս համատեքստում առաջանում է լուրջ և մտահոգիչ հարց․ արդյո՞ք հայ փոքր ու միջին ձեռնարկատերերին սնանկացնելով ճանապարհ չի հարթվում նոր բիզնես ծրագրերի համար, որոնք կծառայեն Խաչատուր Սուքիասյանի և նրա գործընկերների՝ այդ թվում թուրք և ադրբեջանական կապիտալի ներկայացուցիչների շահերին։ Ու՞մ համար է կառուցվում «նորը», և ինչու է դրա գինը վճարում հենց հայ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչը։
 
Ըստ տեղեկությունների՝ վաղը առավոտյան տուժած քաղաքացիները նախատեսում են հավաքվել «Ռոսսիա» տոնավաճառի դիմաց։ Սա բողոք է ոչ թե լավ կյանքից, այլ անելանելի վիճակից։ Երբ մարդուն զրկում են աշխատանքից և ապրուստի հնարավորությունից, բողոքը դառնում է վերջին միջոցը», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում