ՌԴ-ն պլանավորում է փետրվարի 7-ից 10-ը լայնածավալ հարված հասցնել. ուկրաինական ռեսուսները
ՄիջազգայինՌուսաստանը պլանավորում է փետրվարի 7-ից 10-ը Ուկրաինային լայնածավալ հարված հասցնել, պնդում են ուկրաինական մոնիտորինգային ռեսուսները։
Աղբյուրները հաղորդում են, որ ներկայումս հայտնի է, որ Օլենյա և Դյագիլեվո օդանավակայաններում գտնվում են առնվազն երեք զինված Ту-95МС ռազմավարական հրթիռակիրներ, իսկ Հեռավոր Արևելքում՝ չորս Ту-160։
Եվս մեկ Ту-95МС Օլենյա օդանավակայանից տեղափոխվել է Էնգելսի օդանավակայան՝ թևավոր հրթիռներով զինվելու համար։
Բացի այդ, Նովոռոսիյսկում արդեն գտնվում են երկու զինված հրթիռակիրներ եւ մեկ սուզանավ, զինված «Կալիբր»-ներով։
Հարվածի նպատակն է ոչնչացնել Կիևի և շրջակա տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև Արևմտյան Ուկրաինայի էներգետիկ, գազի և նավթավերամշակման ենթակառուցվածքները, պնդում են հակառակորդի վերլուծաբանները։

