ԷՊՇՏԵՅՆԻ ՍԿԱՆԴԱԼԸ ԿՀԱՍՑՆԻ՞ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՆ

Վերլուծություն

­Կա­րե­ւոր, նաեւ սպա­սե­լի հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Դո­նալդ Թ­րամ­փը: ԱՄՆ նա­խա­գա­հը պնդում է, որ եր­բեք չի ե­ղել Էպշ­տեյ­նի կղզում, բայց գրե­թե բո­լոր դե­մոկ­րատ­ներն ու նրանց ֆի­նան­սա­վո­րող­նե­րը են ե­ղել։

ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Այս­պես, ըստ Թ­րամ­փի գրառ­ման. «Ես ոչ միայն Ջեֆ­րի Էպշ­տեյ­նի հետ բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ չու­նեի, այլեւ Ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յան կող­մից վեր­ջերս հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վութ­յան հա­մա­ձայն՝ Էպշ­տեյ­նը եւ Մայքլ Վուլֆ ա­նու­նով մի ան­պի­տան, ստա­խոս «հե­ղի­նակ» դա­վադ­րութ­յուն են կազ­մա­կեր­պել ինձ եւ/­կամ իմ նա­խա­գա­հութ­յա­նը վնա­սե­լու հա­մար։ Այն­պես որ, մո­ռա­ցեք ար­մա­տա­կան ​​ձա­խե­րի հու­սա­հատ հույ­սե­րի մա­սին. ես նրան­ցից մի քա­նի­սին դա­տի կտամ։ Բա­ցի այդ, ի տար­բե­րութ­յուն շատ մարդ­կանց, ով­քեր սի­րում են «ան­հե­թե­թութ­յուն­ներ» ա­նել, ես եր­բեք չեմ ե­ղել Էպշ­տեյ­նի վա­րակ­ված կղզում, բայց այդ անսկզ­բունք դե­մոկ­րատ­նե­րից եւ ն­րանց դո­նոր­նե­րից գրե­թե բո­լո­րը ե­ղել են»:

Այ­սինքն, ինչ­պես եւ են­թադ­րել էինք, թեեւ Էպշ­տեյ­նի գոր­ծի բա­ցա­հայտ­ման թե­ման ի սկզբա­նե տա­քաց­վեց, հսկա­յա­կան հան­րա­յին հնչե­ղութ­յուն տրվեց` իբր թե Թ­րամ­փի վրա սկսվող գլո­բա­լիս­տա­կան հար­ձա­կում, սա­կայն ներ­կա­յումս այն միան­գա­մայն այլ հու­նով է գնում: Որ­քան էլ բա­ցա­հայտ­ված փաս­տաթղ­թե­րում փոր­ձում են Թ­րամ­փին ուղղ­ված ու­ղիղ մե­ղադ­րանք­ներ գտնել, դեռ չի ստաց­վում: Ա­նուղ­ղա­կի ինչ­–որ բա­ներ կան, թե այս մե­կը ժա­մա­նա­կին այս­պես­–այս­պես բա­ներ է պատ­մել: Բայց դրանք հաս­տատ «գոր­ծին չես կցի»: Փո­խա­րե­նը բա­զում գլո­բա­լիս­տա­կան կար­կա­ռուն դեմ­քե­րի մա­սով կան ու­ղիղ մե­ղադ­րանք­ներ` լու­սան­կար–­տե­սան­յու­թեր, անձ­նա­կան նա­մա­կագ­րութ­յուն եւ այլն: Ընդ ո­րում, նման մե­ղադ­րանք­նե­րում շո­շափ­վում են ինչ­պես ա­մե­րիկ­յան լի­բե­րալ է­լի­տա­յի շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ` քլին­թոն­նե­րից սկսած, գեյթ­սե­րով վեր­ջաց­րած, այն­պես էլ եվ­րո­պա­կան է­լի­տան, ընդ­հուպ` ար­քա­յա­կան ըն­տա­նիք­ներ (բրի­տա­նա­կան, նոր­վե­գա­կան եւ այլն): Մին­չեւ իսկ դուրս լո­ղաց տե­ղե­կութ­յուն, թե ինչ­պես է Էպշ­տեյ­նը տե­ւա­կան ժա­մա­նակ բնա­կութ­յուն հաս­տա­տել Վա­տի­կա­նում` նախ­կին Հ­ռո­մի պա­պին հյու­րըն­կալ­վե­լով:

­Մի խոս­քով, այս պատ­մութ­յունն ակն­հայ­տո­րեն դար­ձավ գլո­բա­լիս­տա­կան վեր­նա­խա­վին ուղղ­ված եւ դեռ շատ կեղ­տեր ջրի ե­րես հա­նե­լու ու­նակ ծանր հար­ված: Ու սա սկսում է տալ մեկ պարզ հար­ցի պա­տաս­խա­նը` ին­չո՞ւ այդ փաս­տաթղ­թե­րը հրա­պա­րակ­վե­ցին հենց այս պա­հին: Այ­սինքն, երբ հան­գու­ցա­լուծ­ման փուլ են մտել գլո­բալ նշա­նա­կութ­յան մի քա­նի գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնց ա­վար­տը, ա­վե­լի ճիշտ, թե ինչ տես­քով կա­վարտ­վեն, կա­րող են մեծ ու ա­մե­նաուղ­ղա­կի ազ­դե­ցութ­յունն ու­նե­նալ աշ­խար­հի ա­պա­գա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­ռուց­ված­քի վրա: Ն­կա­տի ու­նենք, որ այն մեծ թվով սկան­դալ­նե­րը, ո­րոնք կապ­վում են գլո­բա­լիս­տա­կան կար­կա­ռուն դեմ­քե­րի հետ, նկա­տե­լիո­րեն թու­լաց­նում է նրանց կող­մից այդ գոր­ծըն­թաց­նե­րի վրա հնա­րա­վոր ազ­դե­ցութ­յու­նը:

­Խոս­քը, ի­հար­կե, ինչ­պես ուկ­րաի­նա­կան, այն­պես էլ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում Ի­րա­նի շուրջ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին է: Ուկ­րաի­նա­յից, հաս­կա­նա­լի է, նկա­տե­լիո­րեն կախ­ված է այն կոն­ֆի­գու­րա­ցիան, որն այդ հա­մա­կար­տութ­յան ա­վար­տի դեպ­քում ստեղծ­վե­լու է ԵՄ­–ում եւ ՆԱՏՕ­–ում` այդ կա­ռույց­նե­րի, ըստ այդմ` Եվ­րո­պա–ԱՄՆ–ՌԴ–­Չի­նաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­պա­գա­յի ի­մաս­տով: Ընդ ո­րում, այս­տեղ ա­մեն բան դար­ձել է շատ պարզ` կկա­րո­ղա­նա՞ն Թ­րամփն ու Պու­տի­նը Զե­լենս­կուն կար­գադ­րել խա­ղա­ղութ­յան այն մո­դե­լը, ո­րը, հի­շեց­նենք, ի հայտ ե­կավ Ալ­յաս­կա­յում ռուս­–ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յու­ննե­րի ժա­մա­նակ: Իսկ այդ դեպ­քում, եւս մեկ ան­գամ ֆիք­սենք, Եվ­րո­պան եւ ներ­կա­յիս եվ­րա­լի­դեր­նե­րը, այն է` ներ­կա­յումս Եվ­րո­պա­յում իշ­խող գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գը, մեղմ ա­սած, տա­րօ­րի­նակ վի­ճա­կում է հայտն­վում:

ԻՆՉՈՒ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ Ա­բու Դա­բիում փետր­վա­րի 1–ին ծրագր­ված բա­նակ­ցա­յին հեր­թա­կան ռաուն­դը մի քա­նի օ­րով հե­տաձգ­վեց: Պատ­ճառ­նե­րից մե­կը, ի­հար­կե, այն էր, որ հան­դիպ­ման նա­խօ­րեին Զե­լենս­կին հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րեց, թե բա­նակ­ցա­յին հիմ­նա­կան ար­գե­լա­կի` Դոն­բա­սից ուկ­րաի­նա­կան զոր­քե­րը դուրս բե­րե­լու հար­ցում մտքով ան­գամ չի անց­նում նա­հան­ջել: Սա նշա­նա­կում էր, որ նրա վրա գոր­ծում է գլո­բա­լիս­տա­կան ազ­դե­ցութ­յու­նը, չնա­յած այն բա­նին, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րին հա­ջող­վեց սա­տա­նիստ եւ բրի­տա­նա­կան բա­ցա­հայտ գոր­ծա­կալ Եր­մա­կի փո­խա­րեն նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի եւ հիմ­նա­կան բա­նակ­ցո­ղի դիր­քում նշա­նա­կել տե­սա­նե­լիո­րեն ա­մե­րիկ­յան են­թա­կա­յի տպա­վո­րութ­յուն թող­նող Բու­դա­նո­վին: Ա­մեն դեպ­քում, ուկ­րաի­նա­կան դեռ ող­ջա­միտ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը գնա­հա­տում են նման պատ­կեր` Բու­դա­նո­վը փոր­ձում է Զե­լենս­կուն տա­նել Թ­րամ­փի ա­ռա­ջադ­րած ուղ­ղութ­յամբ: Սա­կայն Զե­լենս­կու վրա պահ­պան­վող գլո­բա­լիս­տա­կան ազ­դե­ցութ­յու­նը նրան դեռ հետ է պա­հում այդ գծից: Այ­սինքն, հի­մա Զե­լենս­կու մո­տե­ցու­մը սա է` ժա­մա­նակ շա­հել, տես­նե­լու հա­մար, թե Եվ­րո­պա­յի խոս­տա­ցած 90 մի­լիարդ դո­լա­րը ստա­նա­լո՞ւ է, թե` ոչ: Ընդ ո­րում, պետք է ժա­մա­նակ շա­հել` բա­նակ­ցե­լով, քա­նի որ ի հայտ է ե­կել նաեւ այս մա­հա­ցու խնդի­րը: Ուկ­րաի­նա­կան է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը, երբ մաս­նա­վո­րա­պես այն­պի­սի խո­շոր քա­ղաք­ներ, ինչ­պի­սիք են Կիե­ւը, Խար­կո­վը, Դ­նեպ­րո­պետ­րովս­կը եւ այլն, ներ­կա­յիս խիստ ձմեռ­վա պայ­ման­նե­րում զրկված լի­նե­լով հո­սան­քից, գա­զից, ըստ այդմ` ջե­ռու­ցու­մից, ջրից եւ ա­մե­նա­տար­րա­կան կեն­ցա­ղա­յին այլ պայ­ման­նե­րից, կա­րող են պայ­թեց­նել ուկ­րաի­նա­կան ա­մեն մի իշ­խա­նութ­յուն եւ ա­մեն մի հաշ­վարկ: Ու­րեմն, պետք է ժա­մա­նակ շա­հել մին­չեւ գա­րուն, երբ կպարզ­վի ինչ­պես 90 մի­լիար­դի հար­ցը, այն­պես էլ կմեղմ­վի է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը: Ու այդ դեպ­քում կա­րե­լի է եւս մեկ տա­րի պա­տե­րազ­մը շա­րու­նա­կել: Իսկ այդ տար­վա ըն­թաց­քում, ե­թե Թ­րամ­փը կորց­նի Կոնգ­րե­սում մե­ծա­մաս­նութ­յու­նը, կա­րող է նաեւ Կիե­ւի հա­մար ի­րա­վի­ճակ փոխ­վել:

­Հա­ջորդ խնդի­րը. Զե­լենս­կին նաեւ հաս­կա­նում է, որ հենց ստո­րագր­վեց պայ­մա­նա­գի­րը, ա­մե­րի­կա­ցի­նե­րը ժամ ա­ռաջ իր տեղն են նստեց­նե­լու, ըստ ա­մե­նայ­նի, նույն Բու­դա­նո­վին: Իսկ այդ դեպ­քում, ան­կախ այն բա­նից, թե Ա­րեւ­մուտ­քից ով ու ինչ է խոս­տա­նում, իր` Զե­լենս­կու անձ­նա­կան ա­պա­գան կդառ­նա չա­փա­զանց պարզ. ե­թե բախ­տը բե­րի, կընկ­նի ռուս­նե­րի ձեռ­քը, ե­թե չբե­րի, գլո­բա­լիստ­նե­րը հաս­տատ նրան ողջ չեն թող­նե­լու, որ­պես չա­փա­զանց շատ բան ի­մա­ցող: Այ­սինքն, ներ­կա բա­նակ­ցութ­յուն­նե­րի ձա­խո­ղու­մը կթու­լաց­նի նաեւ Բու­դա­նո­վի դիր­քե­րը, որ­պես ուկ­րաի­նա­կան բա­նագ­նա­ցի, ա­մե­նա­կա­րե­ւո­րը` որ­պես պո­տենցի­ալ փո­խա­րի­նո­ղի:

­Սա­կայն նաեւ նման է, որ Էպշ­տեյ­նի գոր­ծով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը Զե­լենս­կու մոտ նաեւ այլ տրա­մադ­րութ­յու­ններ  է ստեղ­ծում: Նախ, իր տե­րերն են հար­վա­ծի տակ, այ­սինքն` օգ­նութ­յու­նը կթու­լա­նա: Երկ­րոր­դը, Զե­լենս­կու ա­նու­նը եւս շրջա­նառ­վում է բա­զում փաս­տաթղ­թե­րում, այդ թվում, որ­պես մարդ­կա­յին ա­ռեւտ­րով զբաղ­վո­ղի. ուկ­րաի­նա­ցի կա­նանց եւ ե­րե­խա­նե­րի է վա­ճա­ռել դրսում: Գու­մա­րած, այս ի­րավի­ճա­կում, երբ գրե­թե ողջ եվ­րո­պա­կան է­լի­տան թա­թախ­վել է այդ սկան­դա­լի մեջ, 90 մի­լիար­դի թե­ման դառ­նում է շատ ա­վե­լի ա­նո­րոշ:

­Թե­րեւս, այս նոր հան­գա­ման­քի հի­ման վրա էր, որ նա­խօ­րեին Զե­լենս­կին սկսեց խո­սել` «Պա­տե­րազ­մը պետք է ա­վար­տել» բա­ռա­պա­շա­րով, բայց ուկ­րաի­նա­կան աղբ­յուրն ըն­դա­մե­նը մեկ­նա­բա­նեց. «Ք­չերն են կար­ծում, որ բա­նակ­ցա­յին հար­ցը կհաս­նի իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին։ Այն, հա­վա­նա­բար, ո­րոշ պա­հի կխա­փան­վի՝ ցան­կա­ցած պատր­վա­կով կամ պատ­ճա­ռով: Մեծ պատ­րանք­ներ չկան, որ խա­ղա­ղութ­յու­նը կգա ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին»:

Ն­ման է, որ նաեւ Մոսկ­վա­յում չեն հա­վա­տում: Ըստ այդմ, ե­րեկ գի­շեր (ո­րը կրկնվեց), Թ­րամ­փի հետ պայ­մա­նա­վոր­ված հրա­դա­դա­րից հե­տո ռուս­ներն ի­րա­կա­նաց­րին հեր­թա­կան մասշ­տա­բա­յին հար­ձա­կում­ներն ուկ­րաի­նա­կան է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գի վրա, ցույց տա­լով, որ չեն պատ­րաստ­վում Զե­լենս­կուն մին­չեւ գա­րուն ժա­մա­նակ տալ: Ընդ ո­րում, ռուս­նե­րը կանգ­նե­ցին ա­մե­նա­ծայ­րա­հեղ կե­տի վրա, ո­րից անց­նե­լու դեպ­քում ուկ­րաի­նա­կան է­ներ­գե­տի­կա­յից պար­զա­պես բան չի մնա: Ու ե­թե դա հաս­կա­նան նաեւ, օ­րի­նակ, Կիե­ւի բնա­կիչ­նե­րը, որ ողջ քա­ղա­քը սառ­չե­լու դեպ­քում հե­տե­ւանք­նե­րը լի­նե­լու են ա­նուղ­ղե­լի, կա­րող են կորց­նել ա­մեն ինչ, ա­պա շատ ռեալ է, որ «գա­զա­զած ամ­բոխ­նե­րը» դուրս գան փո­ղոց­ներ` Զե­լենս­կուն փնտրե­լու: Ա­ռա­վել եւս, որ թրամ­փա­կան ուղ­ղութ­յու­նից կա­րող են նաեւ ակ­տի­վո­րեն ուղ­ղոր­դել նրանց:

­Կարճ ա­սած, հաս­տատ­վել է, որ փետր­վա­րի 4–5­–ին հեր­թա­կան բա­նակ­ցա­յին փուլն է Ա­բու Դա­բիում: Կ­հաս­տատ­վի այս­տեղ ռուս­–ա­մե­րիկ­յան խա­ղա­ղութ­յան ծրա­գի­րը. կար­ծես թե դա ռու­սա­կան այս նոր հար­ված­նե­րից հե­տո դար­ձել է շատ հա­վա­նա­կան: Չի՞ հաս­տատ­վի, տե­սա­նե­լի է նա­եւ դրան հա­ջոր­դող սցե­նա­րը:

Ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ներ­կա փու­լում`  Էպշ­տեյ­նի սկան­դա­լի արդ­յուն­քում, եվ­րագ­լո­բա­լիս­տա­կան գոր­ծո­նը ա­ռա­վե­լա­գույնս թու­լա­ցել է: Թե­րեւս, այդ հան­գա­ման­քը բա­ցատ­րում է, թե ին­չու այդ սկան­դա­լը հենց այս պա­հին պայ­թեց:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում