Միջուկային զենքը դարձավ լիովին անկառավարելի
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Ռուսաստանը 1972 թվականից ի վեր առաջին անգամ այլևս չի պահպանում միջուկային մարտագլխիկների սահմանափակումները։
Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (ДСНВ) ժամկետը լրանում է փետրվարի 5-ին։ Ռուսաստանը դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել Միացյալ Նահանգներից պայմանագրի սահմանափակումները պահպանելու իր առաջարկին, և ԱՄՆ մոտեցումը սխալ է և ցավալի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Երկու ամենամեծ միջուկային զինանոցների տերերն այժմ լիովին ազատ են սահմանափակումներից։

