Ռուսներն ակտիվացնում են Կոնստանտինովկայի շրջապատումը
ՄիջազգայինԱյն բանից հետո, երբ ռուսական ուժերը նախօրեին Կոնստանտինովկայի արեւմտյան հատվածում գրավեցին Իլյինովկա բնակավայրը առիթ ունեցանք ենթադրելու, որ դա տանում է Կոնստանտինովկան արեւմուտքից աքցանավորման եւ ամբողջական շրջապատման (https://iravunk.com/?p=333540&l=am): Այդ հատվածում ռուսական ուժերի հաջորդ ձեռքբերումը հաստատում է այդ ենթադրությունը:
Այսպես, Իլյինովկան գրավելով, ռուսական ուժերը սպառնացին շրջապատել հարակից Ստեպանովկա եւ Դոլգայա Բալկա բնակավայրները։ Ու եթե մինչ այդ ուկրաինական ուժերն ամեն անհնարն անում էին Ստեպանովկան պաշտպանելու համար, հայտնի դարձավ, որ ռուսներն արդեն գրավել են այն:
Այսպիսով, հարվածի տակ է Դոլգայա Բալկա եւ 4-5 կմ հյուսիսում գտնվո Նիկոլայպոլե փոքրիկ խուտորների։ Դրանից այն կողմ Կոնստանտինովկայի ողջ արեւմտյան թեւում այլեւս չեն մնա բնակավայրեր, որոնցից ուկրաինական ուժերը կկարողանան կառչել` պաշտպանության համար: Իսկ ձմեռային պայմաններում բաց տափաստանում պաշտպանությունը գործնականում անլուծելի խնդիր է:

