Աբու Դաբիում ընթանում են ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունները
ՄիջազգայինՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում մեկնարկած եռակողմ բանակցությունները կշարունակվեն առանձին խմբերի աշխատանքի ձևաչափով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։«Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների հերթական փուլը:
Բանակցային գործընթացը մեկնարկել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան: Այնուհետև աշխատանք կլինի ըստ ուղղությունների, առանձին խմբերով, ինչից հետո նախատեսվում է դիրքորոշումների կրկնական համատեղ համաժամանակեցում», – գրել է նա Telegram ալիքում:

