Մահացել է պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը
ԹեմաԾանր հիվանդությունից հետո՝ մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆԻ մայրը՝ Հերմինե Հովհաննիսյանը:
«Մեր լույսն ու ջերմությունն այսօր գնաց հավիտենական հանգստի ու խաղաղության…Բարի ճանապարհ, մամ…», - գրել է պատգամավորը:
Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 2/10), վաղը՝ 17:30-19:30, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ 11:00-ին։

