ՔՊ–ական պատգամավորի եղբայրը առաջարկում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները
ՀասարակությունԱԺ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբոր՝ Սեթ Պողոսյանի պնդմամբ՝ հիվանդանոցներից պետք է հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները, որովհետև դա վիրավորում է բժիշկներին:
«Հաջորդը պետք է հիվանդանոցներից և բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները:
Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի:
Այս երևույթը նսեմացնում է բժշկի աշխատանքը եվ մասնագիտական կարողությունները:
Հ.Գ․ էտ նույնն ա, որ ՀԷՑ-ում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն՝ երկրորդ պլան մղելով անվտանգության կանոնները և դրանց խիստ պահպանումը»,- գրել է նա:

