«Իրավունք» թերթի տպագիր համարներ

70 տարի՝ հավատքով, սկզբունքայնությամբ և արժանապատվությամբ. ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հայտարարություններ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը սրտանց շնորհավորում է շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ծննդյան 70-ամյակի առթիվ:

«Դուք՝ որպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման Կանանց խորհրդի նախագահ, Ձեր ողջ գործունեության ընթացքում հետեւողականորեն եք պաշտպանում բարոյական, քրիստոնեական եւ ազգային արժեքները, շեշտելով հոգեւոր արժեքների, ընտանիքի եւ ազգային միասնության անհրաժեշտությունը: Ձեր ճշմարտացի մոտեցումները եւ խիզախ ելույթները տարբեր հարթակներում մշտապես արտացոլում են Ձեր ամուր հավատքն այն գաղափարների նկատմամբ, որոնք մեծացնում են մեր ժողովրդի միաձուլված ուժն ու համերաշխությունը:

Ձեր ղեկավարությամբ շարժման կանանց խորհուրդը հանդես է եկել մի շարք դիմումներով եւ հայտարարություններով, որոնցում ընդգծվել են հայ ժողովրդի ինքնորոշման, անվտանգության եւ պաշտպանունակության սկզբունքները՝ բխող մեր քրիստոնեական ու հայրենասիրական ինքնությունից։ Ձեր խոհերն ու ուղերձները ընդգծում են, թե որքան կարեւոր է մեր պատմական ժառանգության պահպանումը, որպեսզի մեզ համար կարելի լինի տեսնել ուժեղ, անվտանգ ու արժանապատիվ ապագա:

Ձեր հետեւողական մոտեցումը հայ-ռուսական բարեկամության հարցում՝ որպես ժողովուրդների միջեւ դարերով ձեւավորված վստահության, փոխհարգանքի եւ համագործակցության արտահայտություն, արժանի է առանձնակի ընդգծման։ Այս դիրքորոշումը համահունչ է ոչ միայն հայ ժողովրդի պատմական հիշողությանը, քրիստոնեական արժեքներին եւ ազգային մտածողությանը, այլ նաեւ ժամանակի հրամայականն է՝ որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հիմնասյուն։

Այս առիթով մեր ջերմագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ, մաղթում քաջառողջություն: Թող հարատեւի Ձեր առաքելությունը՝ ծառայել Աստծուն, ընտանիքին ու հայրենիքին՝ պահելով այն արժեքները, որոնք միշտ էլ եղել են մեր ժողովրդի հավաքական ուժի կենարար աղբյուրը:

Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքին եւ Ձեր գործը:

Շնորհավոր 70-ամյակը՝ լի հոգեկան խաղաղությամբ եւ հայրենասիրական ոգով», - ասված է շնորհավորական ուղերձում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան