Ո՞վ է Արմեն Ջիգարխանյանի վերջին կնոջ երեխայի հայրը. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մշակութային

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի այրին՝ ՎԻՏԱԼԻՆԱ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ-ՌՈՄԱՆՈՎՍԿԱՅԱՆ, նախորդ տարի՝ 2025 թվականի մարտին, դուստր է ունեցել։ Լուրը լսելուց հետո Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները սկսեցին ենթադրել, թե Արմեն Բորիսովիչը մահից հետո հայր է դարձել։ Արդյոք այս լուրերը համապատասխանում են իրականությանը, եւ արդյոք Վիտալինան մայրանալու համար օգտագործել է լուսահոգի Արմեն Ջիգարխանյանի «կենսաբանական նյութը», փորձեցինք պարզել նրա հետ ունեցած «Իրավունք»-ի բացառիկ զրույցում։

«ԵՐԵՔ ՏԱՐԻ ՓՆՏՐԵՑԻՆ՝ ԻՆՉ ԵՄ ԳՈՂԱՑԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՑՍ ԿԱՄ ԹԱՏՐՈՆԻՑ»

Արմեն Ջիգարխանյանի հետ կապված դատական գործընթացներից, մեղադրանքներից հետո Ձեզ որտեղի՞ց այդքան ուժ` ամեն ինչ սկսելու նորից:

Դա ինձ այդքան էլ դժվար չէր, քանի որ Արմեն Ջիգարխանյանից առաջ ես շատ հետաքրքիր եւ իմաստալից կյանք եմ ունեցել։ 5 տարեկանից զբաղվել եմ երաժշտությամբ: Տասը տարի սովորել եմ շնորհալի երեխաների երաժշտական մասնագիտացված դպրոցում, իսկ հետո՝ կոնսերվատորիայում: Մեկնել եմ մրցույթների, վարպետության դասեր եմ ունեցել Եվրոպայում: Այն պահին, երբ Արմեն Բորիսովիչը խնդրեց ինձ տեղափոխվել թատրոն, իմ առջեւ պայման դրեց, որ ես միայն այնտեղ աշխատեմ։ Դա սխալ էր, բայց ես սիրում էի նրան եւ ուզում էի անընդհատ նրա կողքին լինել։ Ուստի՝ ինձ համար Արմենից հետո կյանքը վերադարձ է իմ մասնագիտությանը, որը ես շատ եմ սիրում, եւ որն ինձ օգնեց իմը պահպանելուն:

Ի վերջո, ինչի՞ համար էին Ձեզ մեղադրում:

Երեք տարի փնտրեցին՝ ինչ եմ գողացել ամուսնուցս կամ թատրոնից, եւ ոչինչ չգտան: Այդ գործը պատվիրել էին նրա ընկերները, որպեսզի ինձ բանտ նստեցնեն եւ վերցնեն ինձ պատկանող ունեցվածքը։ Դա մի խայտառակ պատմություն է այնպիսի մշակութային ազգի համար, ինչպիսին հայերինն է: Եվ ցավալի է, որ Արմեն Բորիսովիչն իրեն շրջապատել էր հենց այդպիսի մարդկանցով։

«ՍԱ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Արմեն Ջիգարխանյանի հետ երբեւէ պլանավորե՞լ էիք երեխա ունենալ:

Արմեն Բորիսովիչը մեր ծանոթության սկզբից արդեն երկու կաթված էր ստացել։ Բացի այդ, նա ծանր շաքարայի դիաբետ ուներ։ Եթե կարողանայի նրանից երեխա ունենալ, փաստ չէ, որ առողջ կծնվեր (Արմենը շատ դեղեր էր ընդունում)։ Ակնհայտ է, որ դա անհնար էր: 2009 թվականին երկրորդ կաթվածից հետո՝ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Ես այնքան էի զբաղված նրանով, որ չէի էլ մտածում երեխաների մասին։ Երբեք չեմ մտածել իմ մասին. ես մի ցանկություն ունեի, որ նա իրեն հարմարավետ եւ լավ զգա։

Ինչպե՞ս եք հաղթահարում շրջապատի նեգատիվն ու անարդար զրպարտանքները:

Ես ուշադրություն չեմ դարձնում մարդկանց կարծիքներին։ Հիմնականում միշտ փորձում են ճնշել պարկեշտ, հաջողակ մարդկանց։ Բայց ամենից շատ նախանձում են սիրուն: Առաջին հերթին նրանք այդ իրավունքը խլեցին Ջիգարխանյանից եւ դա արեցին  հրապարակայնորեն։ Սա մի պատմություն է մարդկային դաժանության մասին։

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ ՍԻՐԵԼՆ Է»

Ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան:

Իմ առօրյան հանգիստ է անցնում: Աղջկաս հետ գնում ենք իմ աշակերտների մոտ: Դա նրան դուր է գալիս: Նա շատ շփվող է եւ միշտ սպասում է նոր տպավորությունների: Եթե որեւէ միջոցառման պետք է գնամ, ծանոթներիցս մեկին ինձ հետ եմ վերցնում, որպեսզի նա (մինչ ես զբաղված եմ) աղջկաս հետ մնա: Ես եւ աղջիկս ամենուր միասին ենք:

46 տարեկանում ինչպե՞ս որոշեցիք մայրանալ:

Ես որոշեցի մայրանալ, երբ կյանքս հանգիստ վիճակի բերեցի։ Ցավոք, այդ ընթացքում ծնողներս մահացան: Ես միշտ հասկացել եմ, որ ինձ համար կյանքի իմաստն ինչ-որ մեկին սիրելն է: Եվ երբ հարազատներից ոչ ոք այլեւս չկա, երեխան կարող է դառնալ այդ իմաստը: Հակառակ դեպքում, իմ կյանքը կլիներ իմիտացիա`անծանոթների հետ շփում, անիմաստ երեկույթներ, ինչը շատ տխուր եւ դատարկ է:

«ԱՂՋԻԿՍ ԼԱՎ ԳԵՆԵՏԻԿԱ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ»

Երեխան ծնվեց Ձեր մայրիկի ծննդյան օրը: Հավատո՞ւմ եք ճակատագրի նախանշանին:

Ես չեմ հավատում ճակատագրին, դա կախված է տարբեր հանգամանքներից, որոնք մենք չենք կարող իմանալ: Թոռնուհուն տեսնելը ծնողներիս երազանքն էր։ Եվ Վիկտորիայի ծննդյան օրը, իհարկե, մորս մասին հիշողության շարունակությունն է:

Երկար ժամանակ համացանցում քննարկվում էր, որ երեխայի հայրը Արմեն Ջիգարխանյանն է: Կբացե՞ք փակագծերը՝ ո՞վ է երեխայի հայրը:

Որքան էլ տարօրինակ է, շատերը ցանկանում են տեսնել Ջիգարխանյանի հետ կապված պատմության երջանիկ շարունակությունը։ Նույնիսկ գիտակցելով, որ դա այդպես չէ: Երբ ես հղիության ընթացքում գնում էի պոլիկլինիկա, այնտեղ մի հաճելի հայ կին էր աշխատում։ Մի անգամ նա հարցրեց. «Վիտալինա, իսկ եթե տղա ծնվի, նրան Արմեն կանվանե՞ք»: Աղջիկս լավ գենետիկա ունի, բայց ոչ հայկական։ Ով է հայրը, ես նրան կասեմ, երբ մեծանա:

«ՎԻՏՈՒՍԻԱՆ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ»

Ինչպե՞ս եք անվանել փոքրիկին:

Հայրիկիս անունը Վիկտոր է: Ի հիշատակ նրա՝ դստերս անվանել եմ Վիկտորիա:

Ձեր աշխատանքը չի՞ խանգարում մայրությանը: Ինչպե՞ս եք հաղթահարում:

  Իմ աշխատանքը երջանկություն է: Ես շատ ուրախ եմ, որ Վիտուսիան մանկուց մեծանում է երաժշտության հնչյունների ներքո եւ շրջապատված է խելացի մարդկանցով։

Ինչպե՞ս է անցնում փոքրիկ Վիկտորիայի առօրյան:

Երեխան ամեն ինչ անում է նույնը, ինչ մյուս երեխաները: Ուտում է, քնում, չոչ անում, ոտքի է կանգնում: Քնելուց առաջ մուլտֆիլմ է դիտում կամ երաժշտություն լսում:

Ձեր եւ փոքրիկ Վիկտորիայի միջեւ որեւէ նմանություն կա՞:

Այո, նմանություններ կան իմ մանկական լուսանկարների հետ։ Բնավորության մեջ էլ շատ ընդհանրություններ կան: Նա պահանջում է այն, ինչ ուզում է:

«ՇԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՆԱ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԱՇՆԱՄՈՒՐ ՆՎԱԳԻ»

Խի՞ստ մայրիկ եք:

Դեռ խիստ չեմ ։ Թող մանկությունն անցնի ուրախ եւ հարմարավետ: Բոլորի նման նրա կյանքում էլ դեռ շատ սահմանափակումներ կլինեն:

Երեխայի դաստիարակության հարցում հատկապես ինչի՞ վրա եք ուշադրություն դարձնում:

Շրջապատի...

Ինչպե՞ս եք պատկերացնում փոքրիկի ապագան:

Եթե ընդունակություն եւ ցանկություն լինի, շատ եմ ուզում, որ նա նույնպես դաշնամուր նվագի: Երաժիշտները հիմնականում մանկուց կրթված եւ լուսավոր մարդիկ են։

«ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԶՂՋՈՒՄ ԵՎ ՉԵՄ ԿԱՐՈՏՈՒՄ»

Մայրությունն ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

Մայրությունը չփոխեց, ես պատրաստ էի դրան:

Կյանքի հարվածներն ու կեղծ ընկերներն ի՞նչ դաս տվեցին Ձեզ:

Ես հասկացա, որ ես շատ ուժեղ մարդ եմ: Քչերն են կարողանում նման հարվածների դիմանալ: Եվ իմ ուժեղ լինելը նյարդայնացնում է ու նախանձ է առաջացնում: Ես փոխզիջումների չեմ գնում։ Դուր չի գալիս՝ մի շփվեք:

Ոչ մի բանի համար չեմ զղջում եւ չեմ կարոտում: Ամենամոտ մարդիկ ծնողներն ու հարազատներն են: Մնացածը, ինչպես ասում էր Ջիգարխանյանը, «սպառողներ» են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում