Խնդրանքս ու հորդորս Ավինյանին՝ ՔՊ նախընտրական շտաբի պետն ինքը լինի. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

Տրանսպորտի թանկացումից անցավ ուղիղ մեկ տարի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Տրանսպորտի թանկացումը մնաց երեւանցու ուսերին ու մեկ տարի է, ինչ քաղաքացին, կարծես, համակերպված վճարում է 150 դրամ՝ տրանսպորտի համար: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դա ապօրինի թանկացում էր: Ասացին, եթե չթանկացնենք, մեր բոլորի երեխաները չեն կարողանալու նոր, վերանորոգված մանկապարտեզներ գնալ: Հիմա ո՛չ նոր մանկապարտեզ ունենք, ո՛չ էլ բարեփոխված տրանսպորտ: Մարդիկ նորից կանգառներում կանգնած ժամերով տրանսպորտին են սպասում, իսկ տրանսպորտի վիճակը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին առումով կարող են բոլորը տեսնել:

Ինչ վերաբերում է համակերպմանը, ես հակառակը կասեմ. ո՛չ, չեն համակերպվել, որովհետեւ մեծ թերհավաքագրումներ է լինում: 2025 թվականի ավարտին մոտ երեքուկես միլիարդ դրամ կառավարությունն իր բյուջեից տվեց Տիգրան Ավինյանի քաղաքապետարանի բյուջեին, որ կարողանան ծախսերը փակել: Դա հենց այդ նույն թերհավաքագրման արդյունքն է: Մարդիկ չեն մուծում եւ շատ ճիշտ են անում, քանի որ նրանք ասում էին թանկացնում ենք 150 դրամ, փոխարենը դուք սմարթ եւ տաքացվող կանգառներ կունենաք: Բայց բերել, Կենտրոն վարչական շրջանում մի երկու բաց կանգառներում էկրաններ են տեղադրել, իբր քաղաքացին նայի, տեսնի, թե երբ է գալու տրանսպորտը, մինչդեռ էկրանին գրվում է 20 րոպե, բայց տրանսպորտը գալիս է 40 րոպեից:

Տիգրան Ավինյանն, իր ողջ փոքր խմբակով, ամբողջությամբ տապալել է կառավարումը՝ հասարակ տրանսպորտային բարեփոխումներից մինչեւ ձնամաքրման աշխատանքներ: Այս ձնամաքրման չկատարած աշխատանքներից հետո, ուղիղ 15 օր անց կտեսնենք, որ Երեւանում չի մնալու նորմալ ասֆալտ՝ ամբողջությամբ փոսեր են գոյանալու, քանի որ ի սկզբանե արել էին անորակ ասֆալտապատում: Լավ գիտենք, որ ասֆալտի մեջ իրենց սիրած փողն է: Նրանք 3-4 ամիսը մեկ նույն արած ասֆալտը քանդում են նորից կառուցում: Մարդիկ եկել են փող աշխատելու համար, ուրիշ ոչինչ չեն անում:

— Բայց համաձայնեք, որ քաղաքացին բոյկոտեց, ունեցավ 10 հազար դրամի տուգանք եւ չվճարելու դեպքում խնդիրներ՝ հարկային դաշտում, իսկ ընդդիմությունը չկանգնեց նրա կողքին: Ինչո՞ւ:

— Վստահեցնում եմ, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը մոտավոր 20-30 քաղաքացու իրավական աջակցություն է ցուցաբերել, եւ վերջիններս շատ գոհ են մնացել: Չվճարող քաղաքացիների թիվը շատ է, հակառակ դեպքում ինչո՞ւ ամեն երկուշաբթի գործակարգավորական նիստի ընթացքում, տրանսպորտի ՓԲԸ տնօրենն իր զեկույցներում, պատշաճ կերպով թվերը չի ներկայացնում: Նրանք լավ գիտեն, որ թերհավաքագրում է, սակայն շարունակում են խաբել՝ մինչեւ հասկանան ինչ է լինելու: Մարդկանց այն տոկոսը, որը չի վճարում, այդպես էլ չի վճարելու: Իսկ մեր հասարակությունը համախմբված չեղավ, ինչի հետեւանքով թանկացավ տրանսպորտը, գույքահարկը, աղբահանությունն անձից դարձավ քառակուսիով: Դրա համար էլ այս իշխանությունը մտածում է՝ ինչ էլ անենք, ձայն չեն հանելու, ընդամենը մի քանի օր կհայհոյեն, կանցնի կգնա: Կարծում եմ՝ այս ամենի պատասխանը երեւանցին ՔՊ-ին եւ Տիգրան Ավինյանին տալու է հունիսի 7-ին՝ համապետական ընտրություններին մեծ մասնակցություն ցուցաբերելով եւ մերժելով նրանց: Իսկ Տիգրան Ավինյանը չի տիրապետում իրավիճակին, ուստի՝ անպայման նշեք իմ խնդրանք ու հորդորը Ավինյանին՝ անպայման ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետը թող ինքը լինի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում