«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Մշակութային

 Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին: Ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է, որտեղ ներկայացվելու են «Պեպո» ֆիլմի ստեղծման հետ կապված Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերից, այդ թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի արխիվում պահվող ֆիլմի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաները:

Ցուցադրվելու են նաև Տերյան մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված յուրահատուկ հանդերձանքների հավաքածուն: Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես կգան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այս հոբելյանի առթիվ հրատարակել է Պեպոյի երգի նոտաները: Կինոերաժշտության ոլորտում «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի դեբյուտն էր, որը նշանակալի տեղ զբաղեցրեց հայ կինոյի պատմության մեջ:

«Կինոերաժշտություն գրելը ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք», - գրել է Արամ Խաչատրյանը: 2013թվականին Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեեստրում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան