Ալեն Սիմոնյանը՝ իր 1 տոկոսանոց վարկանիշի մասին
ՆերքաղաքականԱլեն Սիմոնյանը վստահեցնում է, իրեն իր սեփական 1 տոկոսանոց վարկանիշը չի մտահոգում։ «Ֆակտորի» տաղավարում հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ իրեն ավելի շատ մտահոգում է, թե ինչ վարկանիշ ունի ՔՊ-ն։ «Ես չեմ զբաղվելու Ալեն Սիմոնյանի վարկանիշով։ Ես կարծում եմ՝ իմ վարկանիշը շատ քաղաքական գործիչների, նախկին նախագահներից բարձր է, անգամ հավասար է։ ինչն էս փուլում բավարար է։ Ես չեմ զբաղվելու իմ անձնական վարկանիշով»։
Դիտարկմանը, թե ինքը կուսակցության ներսում էլ վարկանիշ չունի՝ 11-րդ հորիզոնականում էր վարչության ընտրություններով՝ Սիմոնյանը պատասխանեց, որ դա ոչ վարկանիշի մասին է, ոչ էլ չափորոշիչ է։

