ՌԴ-ից հիբրիդային հարձակումները պետության կողմից չեն ուղղորդվում, այլ այդ երկրում բնակվող այլ շահագրգիռ, այդ թվում՝ հայ գործիչների
ՆերքաղաքականՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՌԴ-ում կան տարբեր թեւեր՝ ավելացնելով, թե հիբրիդային պարզերազմները ոչ միայն պետությունների կողմից են լինում։
«Երբ խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին, ինչի եք անպայման նկատի ունենում, որ այն մարդիկ, ում հետ ես հանդիպելու եմ ՌԴ կատարելիք այցի ընթացքում՝ իրենք են այդ հարձակումները ուղղորդում կամ ղեկավարում են։ Հիբրիդային հիբրիդային հարձակումները ոչ միայն պետությունների կողմից է լինում»։ Այս մասին «Ֆակտորի» տաղավարում հարցազրույցի ընթացքում հայտարարել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Լինում են մարդիկ, ովքեր մտնում են քաղաքականության մեջ, օրինակ։ Ռուսական լավ խոսք կա՝ «В Кремле много башен», կան շահագրգռված հայ ազգի գործիչներ, որ բնակվում են ՌԴ-ում , կան տարբեր թևեր, պետք չի այդտեղ Փաշինյան-Պուտին կոնֆլիկտի վերածել, նման կոնֆլիկտ չկա, չկա նաև կոնֆլիկտ տիկին Մատվիենկոյի հետ, ես նրան շատ հարգալից եմ վերաբերվում»,-ասել է նա։

