Թրամփ. Ես երբեք չեմ եղել Էպշտեյնի կղզում, բայց գրեթե բոլոր դեմոկրատներն ու նրանց դոնորները եղել են
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը պնդում էր, որ երբեք չի եղել Էպշտեյնի կղզում, բայց գրեթե բոլոր դեմոկրատներն ու նրանց դոնորներն են եղել։ Նա նաեւ նշում է.
«Ես ոչ միայն Ջեֆրի Էպշտեյնի հետ բարեկամական հարաբերություններ չունեի, այլև Արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Էպշտեյնը և Մայքլ Վուլֆ անունով մի անպիտան, ստախոս «հեղինակ» դավադրություն են կազմակերպել ինձ և/կամ իմ նախագահությանը վնասելու համար։ Այնպես որ, մոռացեք արմատական ձախերի հուսահատ հույսերի մասին. ես նրանցից մի քանիսին դատի կտամ։ Բացի այդ, ի տարբերություն շատ մարդկանց, ովքեր սիրում են «անհեթեթություններ» անել, ես երբեք չեմ եղել Էպշտեյնի վարակված կղզում, բայց այդ անսկզբունք դեմոկրատներից և նրանց դոնորներից գրեթե բոլորը եղել են», - գրել է նա։

